Աբխազիայում հեղաշրջում է. ընդդիմադիրները գրավել են «նախագահականը»

Հունվարի 9-ին Աբխազիայի (չճանաչված) Հանրապետության նորընտիր նախագահի գրասենյակի դիմաց հավաքված ցուցարարները մուտք են գործել շենք: Առաջին հարկի դռներն ու պատուհանները կոտրել են: Ընդդիմությունը պահանջում է նախագահ Ռաուլ Հաջիմբայի հեռացումը:

Զուգահեռ Վճռաբեկ դատարանում քննարկվում է ընդդիմության առաջնորդ Ալխաս Քվիցինիայի բողոքը՝ Բարձրագույն դատարանի կողմից 2019թ. սեպտեմբերի 20-ին ընդունված որոշումը չեղյալ համարելու և նախագահական ընտրությունները չեղյալ համարելու վերաբերյալ:

Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը պահանջող ցուցարարների և իրավապահների միջև Սուխումում տեղի են ունեցել բախումներ, որոնք պարբերաբար կրկնվում են:

Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել է Ռաուլ Հաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39%-ը: Ալխաս Քվիցինիային ընտրել է 46,17%-ը:

Ամցախարա կուսակցության ղեկավարը չի ընդունել ընտրությունների արդյունքները և սեպտեմբերի 11-ին հայց է ներկայացրել Բարձրագույն դատարան: Վերջինս սեպտեմբերի 20-ի որոշմամբ հայցը մերժվել է: Դրանից հետո Քվիցինիան վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Ներկայումս բողոքի ցույցերը շարունակվում են: Իշխանությունները տեղի ունեցողն անվանել են պետական հեղաշրջման փորձ:

Այտարա կուսակցությունը, միանալով ցուցարարներին, Ռաուլ Հաջիմբային կոչ է արել ինքնակամ հեռանալ՝ իրավիճակի հետագա բարդացումը կանխելու նպատակով:

Կուսակցությունը հայտարարել է, որ, հաշվի առնելով երկրում ստեղծված ծայրահեղ իրավիճակը քաղաքացիների և պետականության անվտանգությանն է սպառնում, Հաջիմբային կոչ է անում դադարեցնել պաշտոնավարումը: Կուսակցության ղեկավար Լեոնիդ Լակերբայայի խոսքով՝ չհեռանալու դեպքում հնարավոր հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նրա վրա:

Ռաուլ Հաջիմբան իր հերթին հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է և չի պատրաստվում լքել պաշտոնը:

Լրացված 1.

Լրացված 2.

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.