Ադրբեջանում ավարտվել է թեկնածուների դիմումների ընդունումը

Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունների համար դիմել է ավելի քան 2400 թեկնածու: Պաշտոնապես գրանցվել է 690 թեկնածու, իսկ վերջնական թիվը պարզ կլինի հունվարի 17-ին: REGST

Ադրբեջանի շրջանային ընտրական հանձնաժողովներն ավարտել են Միլլի մեջլիսի (թրգմ.՝ Ազգային ժողով, միապալատ խորհրդարան) ընտրությունների թեկնածուների գրանցման համար փաստաթղթերի ընդունումը:

Թեկնածուների գրանցումը սկսվել է 2019թ. դեկտեմբերի 21-ից, իսկ ներկայացված փաստաթղթերի դիտարկման համար սահմանված է մեկ շաբաթ ժամանակ:

Հունվարի 10-ի դրությամբ շրջանային ընտրական հանձնաժողովներ է դիմել ավելի քան 2400 թեկնածու: Պաշտոնապես գրանցվել են 689-ը, որոնցից 227-ն առաջադրվել են 20 քաղաքական կուսակցությունների կողմից: Մոտ 1000 թեկնածուի փաստաթղթեր վերադարձվել են: Գրանցված թեկնածուների վերջնական թիվը հստակ կլինի հունվարի 17-ին, որից հետո կմեկնարկի նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում

Խորհրդարանական մեծամասնության՝ Նոր Ադրբեջան (Yeni Azerbaican) կուսակցության պատգամավորները նոյեմբերի վերջին հանդես են եկել Միլլի մեջլիսը ցրելու նախաձեռնությամբ: Նրանց պատճառաբանությունն իշխող քաղաքական թիմի բարեփոխումների գիծը շարունակելու, օրենսդիր իշխանության կայացման, խորհրդարանի երիտասարդացման անհրաժեշտություն էր: Այն աջակցություն է ստացել նաև անկախ և ընդդիմադիր պատգամավորների կողմից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 5-ին ստորագրել է 5-րդ գումարման ՄՄ-ը ցրելու և 2020թ. փետրվարի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին որոշումը: Մինչ նոր ՄՄ-ի կազմավորումը՝ գործողը շարունակում է իր լիազորությունների մի մասը՝ բացառությամբ օրենքներ ընդունելու և միջազգային կազմակերպություններում ներկայացուցչական գործառույթների:

Նոր ընտրություններին մասնակցության մասին հայտարարել են երկրի գործող քաղաքական կուսակցություններից 20-ը: Ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդ կուսակցությունը բոյկոտել է ընտրությունները: Սա, ի դեպ, Ադրբեջանում առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

2020թ. նոյեմբերի փոխարեն՝ փետրվարին

Ադրբեջանի Միլլի մեջլիսն ունի 125 պատգամավոր, որոնք ընտրվում են 5 տարի ժամկետով՝ համընդհանուր և ուղիղ ընտրություններով, մեծամասնական ընտրակարգով: 5-րդ գումարման խորհրդարանը ձևավորվել է 2015թ. նոյեմբերի 1-ի ընտրություններով:

Հերթական ընտրություններն, այսպիսով, պետք է անցկացվեին 2020թ. նոյեմբերին: Սակայն գործող իշխանությունները շտապել են՝ որոշակիորեն անակնկալի բերելով այդ շրջանում ընտրությունների նախապատրաստվող ուժերին:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ արտահերթ ընտրությունները ոչ թե երիտասարդացման, քաղաքացիական բողոքի ալիքից խուսափելու միջոց է, այլ Իլհամ Ալիևի կողմից իշխանությունը կնոջը՝ Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային փոխանցելու:

Շտապելու պատճառներից է նշվում նաև ընդդիմությանը նախապատրաստվելու հնարավորությունից զրկելը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.