Ադրբեջանական դիպուկահար կրակից վիրավորվել է շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա. Արծրուն Հովհաննիսյան:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հունվարի 11-ին, ժամը 12:25 մոտակայքում, Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը:
Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա: