Դարի կառույց. Հնդկական օվկիանոսը Կասպից ծովին կապող ջրանցքի նախագիծ

Շուրջ 130 տարվա նախագծի իրագործումը կարող է աշխարհաքաղաքական ու տնտեսական վերադասավորումներ առաջացնել, բայց ներկայումս գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո: REGST

Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները վերահսկողության ներքո վերցնելու ռուսական փորձերը հաջողության չեն հասել: Նույնիսկ 1878թ. Օսմանյան Թուրքիայի պարտությունն ու ռուսական զորքերի դուրսբերումը Կոնստանդնուպոլսի մատույցներ՝ Բոսֆորի ափ, Ռուսաստանին հնարավորություն չընձեռնեց տիրապետել Միջերկրական ծով ու այնտեղից օվկիանոս դուրս եկող ջրային ուղիներին: Դրան խոչընդոտեց Անգլիայի, Ֆրանսիայի Գերմանիայի համատեղ դիրքորոշումը:

Հենց այդ ժամանակ էլ Ռուսական կայսրությունում առաջացել է այլընտրանքային երթուղի ստեղծելու գաղափարը: 1889-1992թթ. ռուսական ինժեներները մշակել են Կասպից ծովից Պարսից ծոց ձգվող ջրանցքի կառուցման նախագիծը: Այն պետք է անցներ Իրանի տարածքով և ռուսական նավերին ամենակարճ ճանապարհով հասցներ Հնդկական օվկիանոս: Բոսդորն ու Դարդանել արդեն անպիտան էին:

Ռուսական տարածքում՝ Կասպիցից հյուսիս, կան բազմաթիվ ջրային տրանսպորտային ուղիներ՝ հանձին Վոլգայի, ուստի այնտեղից Կասպից ծովով և Տրանսիրանական ջրանցքով անցնող ուղին կարևոր նշանակություն կարող էր ունենալ:

Նախագծի պատմական ընթացքը

Երկար բանակցություններից ու համաձայնությունից հետո՝ 1904թ., ստեղծվել է ռուս-իրանական հանձնաժողով և սկսվել են ջրանցքի կառուցման նախնական աշխատանքները:

Սակայն Ճապոնիայի հետ պատերազմը (1904-1905թթ.), Առաջին համաշխարհային պատերազմը (1914-1918թթ.), հեղափոխությունների շարքը, Քաղաքացիական պատերազմը (1917-1923թթ.) հարկադրեցին երկար ժամանակով հրաժարվել հեռանկարային նախագծից: Հետագայում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը հետին պլան մղեց այլընտրանքային տարբերակը: Հունաստանին և Անտանտի երկրներին դիմակայությանն աջակցելու դիմաց Անկարան 1924թ. խոստացավ նեղուցների լիարժեք շահագործման թույլտվություն տրամադրել: Այլընտրանքի արդիականությունը տևական ժամանակով նվազեց: Բայց Քեմալ Աթաթուրքի մահից հետո, 1938թ., թուրքական հակառուսական (հակախորհրդային) քաղաքականությունը վերադարձավ:

Խորհրդային նավերը տարբեր պատճառներով չէին կարողանում անցնել նեղուցներով: Թուրքիան Երկրորդ համաշխարհայինի տարիներին (1939-1945) կանգնեց Գերմանիայի կողքին: Տրանսիրանական ջրանցքի նկատմամբ հետաքրքրությունը կրկին դարձավ արդիական: Այդ ուղղությամբ բարձր մակարդակով բանակցություններ էին ընթանում Ստալինի և Իրանի շահ Փահլավիի միջև 1943թ. Թեհրանում: Սակայն ամերիկյան դաշնակիցների ճնշման ներքո արդյունք չունեցան:

Իրագործման նոր փորձեր

Նախագծին վերադարձ եղել է մի քանի անգամ, բայց տարբեր պատճառներով իրականացումը հետաձգվել է: Քանի դեռ Իրանն ընկերություն էր անում Ամերիկայի հետ, ջրանցքի մասին լուրջ խոսակցությունները չէին տարվում: Վաշինգտոնն ամեն գնով խոչընդոտում էր դրան, իսկ Թեհրանն առանձնապես չէր պնդում. իրանական նավթի արտահանման 70%-ը բաժին էր ընկնում Միացյալ Նահանգներին:

Ներկայումս, երբ աշխարհաքաղաքական իրադրությունն աշխարհում փոխվել է, Տրանսիրանական ջրանցքը Թեհրանի համար դառնում է առաջնահերթություն: Գտնվելով ամերիկյան պատժամիջոցների ներքո՝ Իրանն արդեն կորցնելու բան չունի: Իսկ նոր տրանզիտային ուղին՝ Եվրոպայից Ասիա, կարող է հսկայական եկամուտներ ապահովել: Այս ուղին Թուրքիայի համեմատ կրկնակի կարճ է:

Կապույտը՝ արևմտյան տարբերակ, կանաչը՝ արևելյան տարբերակ

Ջրանցքը պետք է անցնի իրանական գետերի նավարկուղիներով՝ ձգվելով շուրջ 700 կմ: Շինարարության ծախսերը գնահատավել են 10 մլրդ դոլար: Շահագործման արդեն 4-րդ տարում Իրանի և Ռուսաստանի տրանզիտային եկամուտները պետք է հասնեն տարեկան 3 մլրդ դոլարի: Այսինքն, մոտավորապես 7 տարվա ընթացքում ջրանցքը պետք է ծածկի շինարարության ծախսերը: Ընդ որում՝ Իրանի տարածքում ներկայումս շուրջ 400 կմ-անոց ջրային ուղիներ արդեն իսկ կան:

Ներդրումային հետաքրքրություն են ցուցաբերել արևմտյան շատ ընկերություններ: Սակայն, ինչպես միշտ, Վաշինգտոնն այստեղ էլ միջամտեց: 1997թ.-ից սկսած Պարսից ծոց — Կասպից ծով ջրանցքի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված: Այն պետություններն ու ընկերությունները, որոնք Իրանին կաջակցեն այս նախագիծն իրականացնելու հարցում, կպատժվեն Ամերիկայի կողմից:

Այդուհանդերձ, Իրանում շարունակվում է շինարարության նախապատրաստությունը: Դարի կառույցի կյանքի կոչման վերաբերյալ ժամկետներ դեռևս հայտնի չեն: Այն կախված է Կասպից ծով — Պարսից ծոց մայրուղու շուրջ առկա տնտեսական և քաղաքական մեծաքանակ հարցերի լուծումից:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.