Հնդկաստանի Ռազմաօդային ուժերն աստիճանաբար հրաժարվում են խորհրդային Միգ-երից: Tejas-ներն արդեն 40-ն են: REGST
Թեջաս (Tejas, սնսկրտ.թրգմ.՝ Ադամանդ) կործանիչը թռիչք է իրականացրել հնդկական Վիքրամադիթյա (Vikramaditya, սնսկրտ.թրգմ.՝ Արևի նման խիզախ) ավիակիրից և դարձել է Հնդկաստանի արտադրության առաջին ինքնաթիռը, որ կատարել է նման մանյովր: Այդ մասին հայտնել է Պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO):
Հաղորդվել, որ ավիակիրից օդ է բարձրացել Tejas-ի հատուկ տարբերակը՝ համապատասխանեցված նավատորմի ու ավիակիրի համար: Այսպիսով, Հնդկաստանը դառնում է աշխարհի այն երկրներից, որոնք տիրապետում են ավիակիր նավերի համար ինքնաթիռների մշակման ռեսուրսների:
Ներկայումս Tejas-ը Հնդկաստանի արտադրության առաջին կործանիչ ինքնաթիռն է: Հնդկաստանի բանակն ունի 40 այդպիսի կործանիչ:
Հնդկաստանի Ռազմաօդային ուժերի զինանոցում սեփական արտադրության գերձայնային կործանիչն ընդգրկվել է 2015թ. հունվարի 17-ին: Ինքնաթիռի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 1983թ.-ից: Tejas-ի ստեղծման վրա աշխատել են Ավիացիոն մշակումների գործակալությունը (ADA), Hindustan Aeronautics Limited-ը (HAL), Պաշտպանական հետազոտությունների և մշակման կազմակերպությունը (DRDO), Հնդկաստանի ՌՕՈւ-ը, և այլ կազմակերպություններ:
Առաջին թռիչքը LCA TD-1-ն (ավելի ուշ վերանվանվել է Tejas) իրականացրել է 2001թ. հունվարի 4-ին, իսկ տախտակամածային տարբերակը՝ LCA (N)-ը, 2012թ. ապրիլի 27-ին: 2013թ.-ից հետո արտադրված Tejas-ների արժեքը գնահատվում է մոտ 26 մլն դոլար: