Լիբիական պատերազմի կողմերը մեկնել են Մոսկվա՝ բանակցելու

Խալիֆա Հաֆթարն ու Ֆայեզ ալ-Սարաջը հանդիպելու են Ռուսաստանի ղեկավարության ու թուրքական պատվիրակության հետ: Բանակցություններին դիտորդի կարգավիճակ ունեն ԱՄԷ-ն և Եգիպտոսը: REGST

Լիբիկան ազգային բանակի (ԼԱԲ) ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը (Khalifa Haftar) ժամանել է Մոսկվա: Տեղեկություններ կան, որ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ, լեգիտիմ իշխանություն) ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջը (Fayez al-Sarraj) նույնպես արդեն Մոսկվայում է:

Ձախ կողմում՝ ալ-Սարաջ, աջ կողմում՝ Հաֆթար

Ավելի վաղ ներլիբիական կարգավորման ռուսական կոնտակտային խմբի ղեկավար Լև Դենգովը հայտնել էր, որ Սարաջը և Հաֆթարը Մոսկվա են ժամանելու՝ երկրում իրադրության կարգավորման վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով: Հաղորդվում է, որ բանակցություններին ներկա է լինելու թուրքական պատվիրակությունը, իսկ դիտորդի կարգավիճակով մասնակցելու են ԱՄԷ-ն ու Եգիպտոսը:

Հունվարի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիբիական հակամարտության կողմերին խաղաղության և բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ էին արել: Լիբիական ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը սկզբում հրաժարվել էր առաջարկից և որոշել շարունակել հարձակումը Տրիպոլիի վրա: Սակայն հետո՝ հունվարի 12-ին, հայտարարել է Լիբիայի արևմտյան շրջաններում կրակի դադարեցման մասին:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.