Հայացքով կառավարում և այլ նորարարություններ: Իր մեքենան է ցուցադրել նաև Sony-ն. ի՞նչ ավտոմեքենաներ են ներկայացվել Լաս Վեգասի CES ցուցահանդեսին: REGST
Լաս Վեգասում տեղի ունեցող Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսին (CES) ավտոարտադրողները ներկայացնում են ապագայի տեխնոլոգիաները: GM-ն այս տարի նախատեսել էր ավտոմոբիլով նոր էլեկտրոմոբիլ ներկայացնել, սակայն գործադուլների պատճառով չի ստացվել: Բացի այդ՝ CES-2020-ին բավականին նորույթներ են մասնակցում: Օրինակ՝ իր մեքենան է ցուցադրել նույնիսկ Sony-ն: Ներկայացվում են ապագայում սպասվող մեքենաները:
1. Sony Vision-S

Արտաքինից Sony Vision-S-ը հիշեցնում է միաժամանակ Tesla Model 3-ին ու Porsche Taycan-ին: Կոնցեպտի մեքենայական մասի հարցում աջակցել է Magna Steyr ընկերությունը: 100մ-ը 4,8 վայրկյանում հասնելու հնարավորությունն ապահովում են երկու էլեկտրաշարժիչները՝ 544-ական լ/վ հզորությամբ: Sony-ն Vision-S մեքենան դարձրել է խելացի գործընկեր:

Ավելի քան 30 սենսորները մեքենայի համար ապահովում են բարձր ինքնավարություն ու թույլ են տալիս հետևել վարորդին և ուղևորին՝ նրանց համար հարմարավետ միջավայր ստեղծելով: Առջևի հատվածը զբաղեցնում են 5 էկրաններ, որոնցից երկուսի վրա կողային հայելիների փոխարեն տեղադրված տեսախցիկների պատկերն է արտահայտվում: Մյուս նորարարությունը բարձրախոսներն են՝ նստարանների մեջ տեղադրված աուդիոհամակարգերը:
2. Daimler AVTR

Daimler-ն AVTR-ի կոնցեպտը ստեղծելիս ոգեշնչվել է Ավատար ֆիլմից: Էլեկտրոմոբիլը սրտի զարկերի ռիթմի ներքո լուսարձակում է իրականացնում, և հետնամասի բիոնային փականները նրան նմանեցնում են կենդանի արարածի: Բազկաթոռների կառուցվածքը հիշեցնում է Պանդորայի բնակիչների համակները, իսկ կառավարման միակ բլոկը խորհրդանշում է հոգիների ծառը: Սրահն առանձնացված է էկոլոգիական չմաշվող մատերիալով, իսկ գրաֆենից մարտկոցը հնարավոր է վերամշակել:
3. Jeep Wrangler 4XE

Եթե AVTR-ը CES-ի ամենաարտասովոր օրինակն է, ապա Jeep Wrangler-ն ավելի շատ նման է սովորական մեքենայի` վարդակին միացված: Ամենադասական ամենագնացը դարձել է հիբրիդային և կրում է 4XE անվանումը: Տեխնիկական տվյալները գաղտնի են պահվում, հայտնի է միայն, որ լիաքարշակ համակարգը չի փոխվել:
4. Fisker Ocean

Fisker Ocean քրոսովերն առանձին է ներկայացվել՝ մինչև CES-ի մեկնարկը (հավանաբար Հենրիխ Ֆիսկերը փորձում է կրկնել Իլոն Մասկին): Էլեկտրոմոբիլն ամենահզոր տարբերակում 100 մ-ին հասնում է 3 վ-ից քիչ ժամանակում: 1 լիցքավորմամբ անցնում է 480 կմ: Տանիքին արևային կայաններ են տեղադրված: Ներքին հարդարումը պատրաստված է ձկնորսական վերամշակված ցանցերից: California հատուկ ռեժիմը թույլ է տալիս կոճակի սեղմումով իջեցնել բոլոր ապակիներն ու բացել ապակե տանիքը:
5. Faraday Future

Չինական ամբիցիոզ ստարտափ Faraday Future-ը, կարծես, հաղթահարել է ֆինանսական խնդիրներն ու Լաս Վեգաս հասցրել FF91 քրոսովերի 2 նախասերիական նախատիպեր: Tesla-յին սպանող անունը կրող մեքենան 3 էլեկտրաշարժիչ ունի՝ 1000-ական ձիաուժ հզորությամբ և հսկայական մարտկոց՝ 120 ԿՎտ/ժ: Մեքենայի արտադրությունը նախատեսվում է սկսել Կալիֆորնիայի գործարանում՝ մինչև տարվա վերջ:
6. Nissan Ariya

Nissan-ը Լաս Վեգասում ներկայացրել է ավտոպիլոտով գնդակ, որը միշտ գտնում է փոսիկը: Ariya քրոսովերն օժտված է կիսաինքնավար համակարգով: Էլեկտրոմոբիլի սերիական տարբերակը կունենա նոր լիաքարշակ՝ e-4ORCE, երկու էլեկտրաշարժիչներով, 1 առանցքով: Նոր համակարգը թույլ է տալիս ճկունությամբ փոխել անիվներից ցանկացածի պտտումը և դանդաղեցման դեպքում առավել արդյունավետ վերադարձնել էներգիան:
7. Audi AI:ME

Audi AI:ME կոնցեպտն օժտվել է նոր հնարավորություններով: Բացի այն, որ մեքենայի նստատեղերը հիշում են յուրաքանչյուր ուղևորի նստելու կարգավորումներն ու նախընտրելի հոտերը, նաև հնարավոր է աչքերի շարժումներով ռեստորանից սնունդ պատվիրել: Ընդ որում՝ պատվեր առաքվում է մեքենայի վերջնական կայանման հասցեով:
8. Honda Augmented Driving Concept

Honda-ն ներկայացրել է հավելյալ վարման Augmented Driving Concept-ը: Ավտոպիլոտը մշտապես միացված է և ընդունիչների օգնությամբ ճանաչում է վարորդի մտադրությունը՝ կառավարումն էլեկտրոնիկային փոխանցելու մասին: Ձեռքով կառավարումից ավտոպիլոտի անցումը կատարվում է սահուն, իսկ Augmented Driving Concept-ն առաջարկում է միջամտության 8 մակարդակ: Մեքենան գործի գցելու համար ընդամենը պահանջվում է ղեկին կրկնակի ափահարել:
9. Toyota LQ

Toyota-ն պատրաստվում է Ֆուձիի ստորոտին մի ամբողջ քաղաք կառուցել: Հյուսված քաղաքի (Woven City) ենթակառուցվածքները ղեկավարելու է արհեստական բանականությունը: Փողոցներով ընթանալու են բացառապես անվարորդ տրանսպորտային միջոցներ՝ զրոյական արտանետումներով: Toyota LQ-ն ունի ինքնավարության բարձր մակարդակ, իսկ արհեստական բանակությունը ճանաչում է ուղևորների նույնիսկ խոսակցության տոնն ու շարժուձևը:
10. Hyundai S-A1

Hyundai-ը նախատեսում է խոշոր քաղաքներում տրանսպորտային հոսքի խնդիրը լուծել անհատական թռչող էլեկտրաքարշակ սարքավորումների միջոցով՝ հորիզոնական թռիչք և վայրէջք իրականացնելու հնարավորությամբ: S-A1 թռչող տաքսու կոնցեպտը մշակվել է Uber-ի հետ համատեղ: Այն կարող է տեղափոխել 6 ուղևոր, առայժմ կառավարվում է օդաչուի կողմից:
11. Bosch

CES-2020-ի մասնակիցները հաճախ ներկայացնում են սովորական պարագաները՝ նոր լույսի ներքո: Bosch ընկերությունը հնարել է նորարարական արևապաշտպան հովար՝ թափանցիկ LCD հարթակ: Հատուկ տեսախցիկը հետևում է վարորդի հայացքի ուղղությանը, նրա գլխի դիրքին ու հարթակի առանձին հատվածներ, որտեղ արև է ընկնում, մգեցնում է:
12. BMW X7

BMW-ն X7-ի համար մշակել է հարմարավետ և անվտանգ բազկաթոռ-շեզլոնգ (պառկելաթոռ)՝ ZeroG Lounger-ը: Թիկնակը կարելի է 40 կամ 60 աստիճանով հետ հրել՝ պահպանելով անվտանգությունը. բազկաթոռի լրակազմի մեջ են մտնում ամրակապը և բարձիկը: Ուղևորը կարող է օգտվել առաստաղի էկրանից:
13. Rinspeed MetroSnap

Շվեյցարական Rinspeed արհեստանոցը շարունակում է կատարելագործել առանց վարորդի մաքոքները՝ փոխվող թափքով: Ցերեկը դրանք կարող են ուղևոր փոխադրել, իսկ գիշերը՝ բեռ: MetroSnap կոնցեպտի մոտ թափքի փոփոխությունն ավելի դյուրին է, քան հին մոդելների դեպքում: