ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան Թեհրանին ու Վաշինգտոնին կոչ է անում վեճերը լուծել բանակցությունների միջոցով: REGST
Ռուսական կողմը պատրաստ է նպաստել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության թուլացմանն ուղղված քննարկումներին, եթե այդ երկրներն իրական հետաքրքրություն ցուցաբերեն խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում միջամտել Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններին, և դեմ է Պարսից ծոցի տարածաշրջանում էսկալացիային՝ ցանկացած կողմից: Նա նշել է, որ ինչպես շատ երկրներ, Ռուսաստանը նույնպես պատրաստ է և առաջարկում է իր պատրաստակմությունը՝ նպաստելու խաղաղ կարգավորմանը:
Սերգեյ Լավրովը միաժամանակ ընդգծել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպնությունը դուրս է մարդկային և իրավական շրջանակներից: