Տիեզերքի թանգարան՝ Հայաստանում. արժեքավոր նմուշներ

Թանգարանում հնարավոր է զգալ տիեզերական դարաշրջանի վաղ շրջանի շունչը՝ դիպչելով տիեզերքից վայրէջք կատարած սարքերին, տիեզերագնացների, տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների բացառիկ փաստաթղթերին: REGST

Տիեզերքի թանգարանը հիմնադրվել է 2001թ. հունիսի 27-ին, Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում, Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի միջոցառումների շրջանակում։ 2015թ. նոյեմբերի 28-ին թանգարանը վերաբացվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում (Բագրևանդի փողոց):

Թանգարանի մասին

Թանգարանում ցուցադրվում են տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի նմուշներ, այդ թվում՝ տիեզերքից վերադարձված վայրէջքային սարք (բնօրինակ), տիեզերքում եղած այլ սարքավորումներ, ՕՐԻՈՆ-2 աստղադիտարանի պատճենը, որը ցուցադրվել է Հանովերում (EXPO 2000)։

Թանգարանի հավաքածուում ընդգրկված են նաև տիեզերական հետազոտություններին առնչվող փաստաթղթեր, ձեռագրեր՝ հեղինակված տիեզերագնացների, ՎոստոկՍոյուզ տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների կողմից, նաև NASA-ից։ Արժեքավոր նմուշներից է Նոբելյան դափնեկիր Հանս Բեթեյի հոդվածի ձեռագիրը, որը գրվել է Գրիգոր Գուրզադյանի հետ համատեղ։

Թանգարանը ներառում է Հայաստանի մասնագետների, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի ղեկավարությամբ՝ սկզբնական շրջանում Բյուրականի աստղադիտարանում, ապա Գառնիում կատարված տիեզերական աստղագիտության և տիեզերական սարքաշինության վերաբերյալ հետազոտությունների նմուշներ, փաստաթղթեր։

Գառնիում են ստեղծվել, ապա տիեզերք արձակվել ժամանակի առավել կատարյալ գիտական սարքավորումներ, մշակվել տիեզերական սարքաշիության սկզբունքներ, այդտեղ իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել ավելի քան 40 խորհրդային տիեզերագնացներ:

Թանգարանը նախատեսված է նախևառաջ որպես դպրոցահասակ սերնդի կրթության ուղղվածության հաստատություն, ունի նաև պատմափաստագիտական, զբոսաշրջային նշանակություն: Այստեղ հնարավոր է զգալ տիեզերական դարաշրջանի վաղ շրջանի շունչը՝ դիպչելով տիեզերքից վայրէջք կատարած սարքերին, տիեզերագնացների, տիեզերանավերի ճարտարագետների, գիտնականների բացառիկ փաստաթղթերին:

Նոր ուշադրություն տիեզերական գործունեությանը

Հունվարի 15-ին ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագիծը: Մինչ օրս Հայաստանում այս ոլորտը կարգավորվել է միայն միջազգային նորմերի համաձայն: Օրենքի ընդունումից հետո ստեղծվելու տիեզերական գործունեության այն դաշտը, որը մինչ օրս մեր երկրում համարվել է անհեռանկարային, անիրատեսական ու անօգուտ:

Սակայն ակնհայտ է, որ հայկական քաղաքական կյանքի փոփոխություններն իրենց հետ բերել են նաև տիեզերքի և ընդհանրապես գիտության նկատմամբ հետաքրքրության նոր չափանիշներ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն օրենքի նախագիծը ներկայացնելիս համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է դառնալ տիեզերական գործունեության կենտրոններից մեկը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նույն օրը ԱՄԷ-ում հայտարարել է, որ դեռ երազում է տիեզերք թռչելու մասին, և հույս հայտնել, որ կդառնա առաջին նախագահը, ով կթռչի տիեզերք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս 2018թ. այցելելով Տիեզերքի թանգարան, հետևյալ գրառումն է կատարել թանգարանի մատյանում.

© GSAI

Իսկապես, Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ այս ոլորտում շոշափելի հաջողությունների հասնելու համար: Դրան կարող են նպաստել ինչպես հայ գիտնականները, ովքեր տարիներ շարունակ օտար երկրների համար են մտքի աղբյուր հանդիսացել՝ տեղում չգնահատվելով, այնպես էլ մյուս երկրների՝ հաջողությունների հասած գիտնականներն ու գործարարները:

Մենք հավատում ենք, որ տիեզերքի վերաբերյալ ուսումնասիրությունները կհամարվեն ամենաթանկարժեքն ու ամենահավաստին՝ այդ ոլորտում:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.