Tesla-ն ավտոմեքենայի նոր մոդել է ցուցադրել

Չինաստանում շուտով կբացվի նախագծահետազոտական կենտրոն: Ընկերությունը փնտրում է դիզայներների՝ չինական ոճի ավտոմեքենաների նախագծման համար: REGST

Tesla ընկերությունն ավտոմեքենայի նոր մոդել է ցուցադրել: Դեռևս անանուն օրինակը ներկայացվել է չինական WeChat բջջային հավելվածում:

Նոր կոնցեպտի նկարը տեղադրվել է Չինաստանում ամերիկյան ավտոարտադրողի կողմից առաջիկայում նախատեսվող նախագծահետազոտական կենտրոնի բացման մասին հայտարարությունում: Հաղորդվում է նաև, որ ընկերությունը փնտրում է դիզայներների՝ չինական ոճի ավտոմեքենաների նախագծման համար, ցանկանում է Tesla-յի ապագայի կողմնորոշման մեջ ներդնել չինական մշակույթը:

Նոր ավտոմեքենան արտաքինից հիշեցնում է Model Y քրոսովերը, բայց ավելի փոքր չափերի: Նկարում պատկերված մեքենան չունի հետնամասի դիտման հայելի:

Նոր Tesla-ն

Tesla-ն Չինաստանում գործարան է բացել հունվարի 7-ին: Այն ԱՄՆ-ի սահմաններից դուրս առաջին գործարանն է: Շանհայի գործարանը կդառնա առաջինը, որտեղ կարտադրվի Model Y քրոսովերը՝ նախատեսված հիմնականում չինական շուկայի համար: Ընկերությունը նախատեսում է, որ այս մոդելի վաճառքը կգերազանցի բոլոր մյուս մոդելների վաճառքին՝ միասին վերցրած:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.