Կոնգրեսականները նշել են, որ անհանգստացած են Վրաստանում քաղաքական հետապնդումների աճի և տնտեսական անկման կապակցությամբ: REGST
ԱՄՆ Կոնգրեսի 4 անդամներ՝ Հանրապետական կուսակցությունից Ադամ Քինզինգերը, Գերի Քոնոլին, Էլիոթ Էնջելը և Մայքլ Մաքաուլին, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային հերթական նամակն են հղել: Նամակում մտահոգություն են հայտնել Վրաստանում քաղաքական հետապնդումների աճի կապակցությամբ:
Ադամ Քինզինգերը (Adam Kinzinger) և Ջերի Քոնոլին (Gery Connolly) ԱՄՆ Կոնգրեսում Վրաստանի հետ բարեկամական խմբի համանախագահներ են:
Կոնգրեսականները նշել են, որ անհանգստացած են Վրաստանում քաղաքական հետապնդումների աճի և տնտեսական անկման կապակցությամբ: Հանրապետական կոնգրեսականների խոսքով՝ այդ երևույթները խնդիրներ են ստեղծում Վրաստանի համար՝ ազդելով արևմուտքի հետ ինտեգրացման և ժողովրդագրական բարեփոխումների ուղղությամբ ընթացքի վրա:
Վրացական լրատվամիջոցները հաղորդել են, որ Կառավարությունը խոստացել են հրապարակել վարչապետ Գեորգի Գախարիային ուղղված նամակի ամբողջ բովանդակությունը: Սա ԱՄՆ Կոնգրեսի կողմից Վրաստանի վարչապետին ուղղված թվով երրորդ քննադատական նամակն է:
Հունվարի 19-ին հանրապետական կոնգրեսական Մարկվեյն Մալինը (Markwayne Mullin) բաց նամակով Գախարիային մտահոգություն էր հայտնել ժողովրդավարական արժեքներից հետընթաց կատարելու և ամերիկյան բիզնեսի հետաքրքրությունների նկատմամբ թշնամական վերաբերմունք ցուցաբերելու կապակցությամբ:
Մալինը նշել էր, որ լիովին կիսում է Ադամ Քինզինգերի դիրքորոշումը, ով դեկտեմբերին նույնպես նամակով դիմել էր Գախարիային՝ հայտնելով, որ ապշած է ընտրական բարեփոխումների տապալման և խաղաղ ցուցարարների դեմ ուժի գործադրման համար:
Մալինը հավելել էր, որ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատում գրանցել է Վրաստանում ազնիվ աշխատանքային գործունեության համար պատժամիջոցների օրենքի նախագիծը: Կոնգրեսմենը նշել է, որ դրանոմ միացել էր իր գործընկերների կոչին, ովքեր ավելի վաղ բազմիցս խոսել են Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակման անհրաժեշտության մասին: