Հունվարի 24-ին Թուրքիայի արևելյան Էլազըղ նահանգում տեղի ունեցած 6,8 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի: Դեռևս կան փլատակների տակ մնացածներ, որոնողական աշխատանքները շարունակվում են: Էլազըղ (Խարբերդ) քաղաքում և Մադեն շրջանի Գեզին գյուղում փլվածքների տակից գիշերև ևս մեկական մարդ է դուրս բերվել:
Երկրաշարժից հետո գրանցվել է 228 հետցնցում 4,0 և ավելի բարձր մագնիտուդով: Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան նահանգներում՝ Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Գազիանթեպ, Շանլըուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքատ, Չորում, Կայսերի, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում: