Զինված կանայք. երկրներ, որտեղ կանանց ծառայությունը պարտադիր է

Բանակի տոնին ընդառաջ՝ առանձնացրել ենք որոշ տվյալներ աշխարհի տարբեր երկրներում կանանց պարտադիր զինծառայության մասին: REGST

Ընդունված է համարել, որ բանակում պետք է ծառայեն բացառապես տղամարդիկ: Բայց որոշ երկրներ արդեն սկսում են հրաժարվել այդ սկզբունքից: Կան այնպիսի երկրներ, որտեղ վաղուց արդեն զինծառայությունը կանանց համար պարտադիր է:

Հայաստանում, օրինակ, կանանց զինծառայությունը պարտադիր չէ, սակայն բանակում կան մեծ թվով կին զինծառայողներ՝ կամավորության սկզբունքով:

Հայկական բանակում

Տեսնենք, թե որ երկրներում ինչպիսին են կարգերը:

Մյանմա

Девушки-военные на параде
Զորահադես

Մյանմայում զինծառայությունը կանանց համար պարտադիր է: Զինապարտության տարիքը 18-28-ն է: Կանայք ծառայում են 2-3 տարի: Դրանով պայմանավորված՝ Մյանմայի բանակը մեծ է: Այն աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում՝ 400 հազար մշտական կազմով:

Հյուսիսային Կորեա

Грандиозный праздник в истории Северной Кореи —70 лет правящей Трудовой партии
Հյուսիսային Կորեա

Երկրի ռազմականացման մակարդակը կարող է զարմացնել յուրաքանչյուր օտարերկրացու: Այստեղ ծառայում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Զինծառայության ժամկետի տարբերությունը 3 տարի է:

Парашютистки
Պարաշյուտիստներ

Տղամարդիկ Հյուսիսային Կորեայում ծառայում են 10 տարի, իսկ կանայք՝ 7: Զինծառայողների ընդհանուր թիվը շուրջ 1 միլիոն է:

Նորվեգիա

Полевые учения норвежской армии
Նորվեգիայի բանակում

Սկանդինավյան այս երկիրը ՆԱՏՕ անդամներից առաջինն էր, որ զորակոչ է հայտարարել բոլոր քաղաքացիների համար: Կանայք զինապարտ են 19-44 տարեկանում: Զինծառայությունը նրանց համար 1 ու կես տարի է: Բանակում ծառայում է ընդհանուր 20 հազար մարդ:

Իսրայել

Подготовка по стрельбе
Կրակի նախապատրաստվելիս

Իսրայելում կանանց զինծառայության մասին շատ է խոսվել: 18 տարեկանը լրացած կանայք 2 տարով զորակոչվում են բանակ: 160 հազարանոց բանակի 33%-ը կանայք են: Նրանք ծառայում են 21 ամիս, իսկ տղամարդիկ` 3 տարի:

Իսրայելում կանայք ծառայում են տղամարդկանց հետ հավասար պայմաններում` զենքով վազքից սկսած:

Չինաստան

Самая многочисленная женская на планете
Չինական բանակում

Չինաստանը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից: Ծառայությունն այստեղ նույնպես պարտադիր է բոլոր քաղաքացիների համար: Բայց բնակչության մեծ թիվը հնարավորություն է տալիս ընտրությունը խստորեն կատարել. այստեղ նույնիսկ բավարարում է կամավոր ծառայության մեկնողների թիվը:

Երիտասարդ աղջիկները ծառայության են անցնում, եթե բավարարում են խիստ պահանջների:

Թայվան

Այս երկրում 19 տարեկանը լրացած կանայք ծառայում են տղամարդկանց հետ հավասար՝ երկու տարի:

Կանայք պարտադիր զինծառայություն են անցնում նաև Պերուում, Մալայզիայում, Բենինում, Էրիթրեայում:

Այլ երկրներում

В России есть женский взвод ВДВ
Ռուսական բանակում

Ռուսաստանում կանայք կարող են ծառայել պայմանագրային սկզբունքով: Օրենսդրությունը դա չի արգելում: Թեև շատերը չեն, որ ցանկանում են մեկնել ծառայության, այնուամենայնիվ ներկայումս հաշվվում է 50 հազար կին զինծառայող:

Украина, парад в честь Дня независимости
Ուկրաինական բանակում

Ուկրաինայում, Բելոռուսում, Լեհաստանում և մի շարք այլ երկրներում նույնպես կամավոր պայմանագրային համակարգը գործում է:

Բայց կան նաև որոշակի սահմանափակումներ: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում կանանց արգելվում է ծառայել տանկային ստորաբաժանումներում:

ԱՄՆ-ում նույնպես կանայք կարող են զինծառայության անցնել կամավորության սկզբունքով: Սակայն մարտական գործողություններին նրանք, որպես կանոն, չեն մասնակցում:

Կարդացեք նաև մեր հարևան երկրներում կանանց զինծառայությանը վերաբերող հրապարակումը.

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.