ԱՄՆ-ը պատրաստ է Բելառուսին 100%-ով ապահովել նավթով. Պոմպեո

Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Բելառուսին օգնել՝ ստեղծելու իր ինքնիշխան պետությունը: Այդ հարցով «պարզապես պետք է դիմել ԱՄՆ-ին»: REGST

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է Բելառուսին 100%-ով ապահովել նավթով:

Պետքարտուղարը նշել է, որ այդպիսով ԱՄՆ-ը ցանկանում է Բելառուսին օգնել՝ ստեղծելու իր ինքնիշխան պետությունը: Պոմպեոյի խոսքով՝ էներգետիկ ռեսուրսը կարող են տրամադրել անհրաժեշտ քանակությամբ և շուկայական գներով:

Պետվարչության ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը էներգետիկ ռեսուրսների արտադրությամբ աշխարհում ամենախոշորն է, և որ պարզապես պետք է դիմել այդ երկրին:

Իսկ այսօր արդեն՝ փետրվարի 1-ին, Բելառուսի Հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն որոշում է կայացրել՝ ռուսական նավթի տրանզիտի սակագինը բարձրացնել 6,6%-ով:

2019թ. դեկտեմբերի վերջին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են ռուսական նավթի ու գազի մատակարարման հարցը, բայց պայմանավորվել են այդ թեմայի շուրջ շփումները շարունակել ընկերությունների մակարդակով:

Պայմանավորված նրանով, որ Մոսկվան և Մինսկը 2020թ. տրանզիտի պայմանների վերաբերյալ համաձայնություն չեն կնքել՝ դեկտեմբերի 30-ին դադարեցնելով նավթի սակագնի վերաբերյալ քննարկումները, Ռուսաստանը ս.թ. հունվարի 3-ից կասեցրել է վառելիքի մատակարարումը Բելառուս: Հունվարի 20-ին ԶԼՄ-ները տեղեկացել էին, որ այս ուղղությամբ քննարկումները երկու երկրների միջև դադարեցված են:

Հաջորդ օրը Լուկաշենկոն պատրաստակամություն էր հայտնել նավթը գնել Ռուսաստանից դուրս՝ միջազգային գներով: Եվս մեկ օր անց հայտնի դարձավ, որ Մինսկը Նորվեգիայից 80 հազար տոննա նավթ է գնել: Ավելի ուշ Բելառուսի նախագահը հայտարարեց, որ ռուսական էներգառեսուրսների գինը չափազանց բարձր է:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.