ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գումարի տեղափոխման նոր կարգը

Սահմանն անցնելիս ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն գումարի ծագումը հավաստող փաստաթղթեր, եթե այն գերազանցում է 100 հազար դոլարը: REGST

Փետրվարի 4-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում ուժի մեջ է մտել կանխիկ գումարի տեղափոխման նոր կարգը:

Ֆիզիկական անձը Միության մաքսային սահմանով մեկ անգամ 100 հազար դոլար և ավելի կանխիկ գումար անցկացնելիս անհրաժեշտ է ոչ միայն հայտարարագրել այդ միջոցները (գումար կամ դրամային գործիք), այլև ներկայացնել գումարի ծագման աղբյուրը հաստատող փաստաթղթեր:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է բանկային հաշվից դրամական միջոցների ելքագրման, կոնվերսիոն գործողությունների, վարկի ստացման մասին բանկային փաստաթղթերին, ինչպես նաև քաղաքացիաիրավական գործարքների կնքման, ժառանգության կամ պարգևատրման հանգամանքները ապացուցող փաստաթղթերին:

Տեսանյութը ռուսերեն է

Եթե քաղաքացու մոտ անհրաժեշտ փաստաթուղթ չլինի, ապա ԵԱՏՄ մաքսային սահմանով գումար կամ դրամական գործիք փոխադրել հնարավոր չի լինի:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.