Մոսկվայի դեղատներում բժշկական դիմակները սպառվել են: Հիվանդների թիվն ամբողջ աշխարհում հասել է 28018-ի, մահացել է 565 մարդ: REGST, 06.02.2020, Երևան:
Փետրվարի 6-ի դրությամբ Չինաստանում բռնկված 2019-nCoV տեսակի կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Մահացածների թիվը հասել է 565 մարդ, վարակվածների թիվը 28018 է: Բուժումն ավարտել և առողջացել է 1198 մարդ: Օրվա կտրվածքով գրանցվել է մահացության ամենամեծ թիվը՝ 73 մարդ:
Ներկայումս Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ 2 անձ կա, որոնք Չինաստանի քաղաքացիներ են: Տարածվող լուրերին զուգահեռ՝ Մոսկվայի դեղատներում սպառվել են բժշկական դիմակները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է պատժել այն դեղատներին, որոնք կբարձրացնեն բժշկական դիմակների և կորոնավիրուսը բուժող դեղերի գները:
Հիշեցնենք՝ նոր տեսակի կորոնավիրուսը բռնկվել է Չինաստանի Յուհան քաղաքում: Աղբյուրը համարվում է վայրի կենդանիների միսը: Վիրուսն արդեն տարածվել է աշխարհի շուրջ 25 երկրներում, սակայն հիվանդացության մեծամասնությունը Չինաստանում է:
Չինական առողջապահական գերատեսչությունների հաղորդմամբ՝ ներկայումս ընթանում են դեղամիջոցի փորձարկման աշխատանքները: Պատվաստանյութը ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում միաժամանակ տարբեր երկրներում՝ Չինաստանից դուրս, սակայն դեռևս հաստատված արդյունավետ միջոց առկա չէ: