Հրթիռի վրա հնարավոր է 5 հազար դոլար կանխավճարով ամրագրել արբանյակի տեղը: 200 կգ կշռող սարքավորումների առաքումն արժե 1 մլն դոլար: Գործում է նաև ապահովագրություն: REGST, 06.02.2020, Երևան:
Ամերիկյան SpaceX ընկերության կայքում հնարավորություն է հայտնվել՝ Falcon 9 հրթիռի միջոցով արբանյակներն ուղեծիր տեղափոխելու պատվերների համար:
SmallSat Rideshare անունը ստացած ծրագիրը նախատեսված է ոչ մեծ արբանյակների սեփականատերերի համար, ովքեր անհրաժեշտ միջոցներ կամ կարիք չունեն ամբողջ հրթիռի բացթողնման համար: Նման ծառայությունն արժե ավելի քան 60 մլն դոլար:
Մինչդեռ ընկերության առաջարկած տարբերակով առաքման ծառայությունն արժե 1 մլն դոլար՝ 200 կգ-անոց սարքի համար: Դրանից ծանր արբանյակների դեպքում յուրաքանյուր հավելյալ 1 կգ-ի համար հավելավճարը կազմում է 5 հազար դոլար:
Հայտը լրացնելով՝ հաճախորդները պետք է ընտրեն բազմաթիվ կարգավորումներ, ներառյալ ուղեծիրը՝ արեգակնային-սինխրոն, ցածր երկնամերձ կամ բևեռային, առաքման ամենամոտ ժամկետը՝ սկսած 2020թ. հունիսից, քաշը և այլն: Գործում է նաև ապահովագրություն՝ 2 մլն դոլար արժեքով:
Եթե առաքումը հետաձգվում է, հնարավոր է ապաամրագրել՝ վճարելով ծառայության արժեքի 10%-ը, որպես տույժ: Հայտը ձևակերպելու համար անհրաժեշտ է կատարել կանխավճար՝ 5 հազար դոլարի չափով: SpaceX-ը նախատեսում է 4 ամիսը մեկ արբանյակներ ուղարկել արեգակնային-սինխրոն ուղեծիր: