Կորոնավիրուսն արագացրել է Չինաստանի և ԱՄՆ-ի տարանջատումը

«Ռեալիստ» ՏԳ գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի դիտարկումը կորոնավիրուսի տարածման ֆոնին ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ներկայիս իրավիճակի վերաբերյալ: REGST, 06.02.2020, Երևան:

Սարգիս Ծատուրյանը հայտարարել է, որ 2020թ. վիրուսն ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում ջրբաժան է. երկրները հեռանում են միմյանցից՝ հայտնվելով տեխնոլոգիական և առևտրատնտեսական արգելափակոցների տարբեր կողմերում:

Ռեալիստ ՏԳ (ИА Реалист) գլխավոր խմբագրի դիտարկմամբ՝ 2006թ. պատմաբաններ Նայլ Ֆերգյուսոնը և Մորից Շուլարիկը հնարել են Չիմերիկա տերմինը (Chimerica. China — America, բառախաղ), որի ներքո հասկանում էին կենսականորեն միմյանց կարիքն ունեցող երկու երկրների միությունը:

Ծատուրյանի խոսքով՝ 2016թ. Ամերիկայում փոխվել է ոչ միայն նախագահը, այլև՝ Չինաստանի հետ հարաբերությունների կուրսը:

Բարակ Օբամայի նախագահության շրջանում ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերություններն այնքան սերտ էին, որ փորձագետներն ու քաղաքագետները խոսում էին գործող G2 ֆորմատի մասին: Ներկայումս G2-ը հեռանում է անցյալ: Նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին առևտրային պատերազմ է հայտարարել: 2020թ. հունվարը կարելի է համարել ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունների ջրբաժան. երկրները հեռանում են տեխնոլոգիական և առևտրատնտեսական բարիկադների տարբեր կողմերը:

Սարգիս Ծատուրյանը նշել է, որ այդ հեռացումն անխուսափելի է առևտրային բանակցությունների երկրորդ փուլի ֆոնին, երբ քննարկվում է Չինաստանի էլեկտրոնային արդյունաբերության նկատմամբ օտարերկրյա մոնիթորինգի հարցը:

Կորոնավիրուսը տնտեսական երկու հսկաների բաժանման տեղեկատվական ֆոնն է: Այն քողարկում է համաշխարհային շուկայի իրական տարանջատումը՝ վարակված Չինաստանի և մնացած մարդկությանը: Եվրոպան և մյուս աշխարհը կանգնած են ընտրության առաջ՝ զարգացնել 5G ենթակառուցվածքները Huawei-ի հետ կամ ապավինել ամերիկյան ՏՏ ընկերությունների գթասրտությանը:

Գործակալության գլխավոր խմբագիրը չի շտապում վաղաժամկետ եզրակացություններ անել, թե համաշխարհային խաղացողներից ով կպարտվի կորոնավիրուսի համաճարակից: Նրա խոսքով՝ Եվրամիության ՀՆԱ-ն երեք անգամ շատ կախում ունի արտահանումից, քան ԱՄՆ-ի ՀՆԱ-ն: Եթե Չինաստանի բացասական իրադրությունը երկարաժամկետ բնույթ կրի, ապա եվրոպական արտադրողներն ավելի շատ կտուժեն, քան նրանց ամերիկացի մրցակիցները:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.