Իրանը հիշեցրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի տիեզերական ձախողումները

Հրթիռի փոքր արագության պատճառով Երկրի հեռահար զոնդավորման արբանյակն ուղեծիր չի հասել: Իրանը խոստացել է առաջիկայում նոր նախագծեր իրականացնել: REGST, 10.02.2020, ԵՐԵՎԱՆ:

Փետրվարի 9-ին Իրանի Տիեզերական գործակալությունն արձակել է հեռահար զոնդավորման արբանյակը տիեզերք տեղափոխող հրթիռ-կրիչը, սակայն բարեհաջող մեկնարկած ծրագիրը հաջողությամբ չի ավարտվել։ Պաշտպանության նախարարության տիեզերական ուղղության պատասխանատու Ահմեդ Հոսեյնին նշել է, որ Սիմորգ (Simorgh) հրթիռ-կրիչն այն արագությունը չի զարգացրել, որն անհրաժեշտ էր Երկրի հեռահար զոնդավորման Զաֆար (Zafar) արբանյակն ուղեծիր հասցնելու համար:

Սիմորգի մեկնարկը

Արտասահմանյան մամուլում իրանական անհաջողության վերաբերյալ հրապարակումներին պատասխանել է Իրանի Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարը։ Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին հիշեցրել է, որ հրթիռ-կրիչների անհաջող բացթողումները միայն Իրանում չեն տեղի ունենում։

Նախարարն ընդգծել է, որ ներկայումս ԱՄՆ-ի կողմից իրանական հրթիռ-կրիչների և արբանյակների ոլորտի նկատմամբ պատժամիջոցների ներքո են, և Իրանը ոչ ոքից տեղեկատվություն ու տեխնոլոգիաներ չի ստանում։

Ազարին նշել է, որ իրենք չեն հանձնվում և հաստատակամորեն շարժվում են առաջ՝ Զաֆար-2, Նահիդ և այլ արբանյակները շուտով բաց թողնելու։

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների նախարարի խոսքով՝ անհաջողություններ պատահում են բազմաթիվ այլ գիտական նախագծերում, և ոչ միայն Իրանում։ Նա հիշեցրել է մի շարք անհաջող նախագծեր, այդ թվում՝ ամերիկյան Falcon 9-ը, Juno II-ը, Atlas-ը, Antares-ը, ինչպես նաեւ ռուսական Протон-М-ը։

Иранский спутник Zafar-1
Զաֆար արբանյակը, նկարը՝ ISA-յի

113 կգ կշռող Զաֆար արբանյակը 530 կմ բարձրության վրա պետք է լուսանկարեր երկրի մակերեսը՝ օգտակար հանածոների որոնման, անտառների իրավիճակի գնահատման և բնական հնարավոր արհավիրքների դիտարկման նպատակով: Այն կարող էր նաև ձայնային հաղորդագրություններ ուղարկել: Սիմորգ հրթիռ-կրիչի փորձնական արձակումը տեղի էր ունեցել 2017թ. հուլիսին:

2019թ. հունվարին չէր հաջողվել նաև Փայամ (Payam) արբանյակի տեղափոխումն ուղեծիր: Այն ժամանակ նույնպես հրթիռը չէր կարողացել անհրաժեշտ արագությունը զարգացնել: Դրանից հետո մի շարք երկրներ դատապարտել էին Իրանին, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևն ԻԻՀ-ին արգելում է հրթիռներ բաց թողնել:

Սիմորգ հրթիռն արձակվել էր Իրանի Իմամ Խոմեինի տիեզերակայանի (Imam Khomeini Spaceport) Սեմնան (Semnan) տիեզերական կենտրոնից:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.