ՄԱՀՀԻ-ում տեղի է ունեցել «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. հնարավոր դիպաշարեր և զարգացումներ» խորագրով փորձագիտական քննարկումը: REGST, 12.02.2020, ԵՐԵՎԱՆ:
Փետրվարի 12-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի ունեցավ Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. հնարավոր դիպաշարեր և զարգացումներ խորագրով փորձագիտական քննարկումը:
Քննարկմանը որպես բանախոս հանդես եկավ Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Ելույթներ ունեցան նաև ՄԱՀՀԻ փորձագետները, քաղաքագետներ, փորձագետներ տարբեր հետազոտական կենտրոններից, ովքեր կարծիքներ հայտնեցին կիրակի օրը՝ փետրվարի 9-ին, Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների և հաջորդող դիպաշարերի ու զարգացումների վերաբերյալ։