REGST-ի հիմնադիրն առաջարկել է Իլոն Մասկին հրավիրել Հայաստան. #WelcomeMusk

Վահրամ Հովհաննիսյանն առաջարկել է համագործակցել Tesla-յի և SpaceX-ի հիմնադիրի հետ՝ տիեզերական գործունեության, ավտոարտադրության և տեխնոլոգիական այլ ոլորտներում: REGST, 14.02.2020, ԵՐԵՎԱՆ:

REGST (հպվ.՝ REG — Regional, ST — Studies, Տարածաշրջանային ուսումնասիրություններ) կայքի հիմնադիր Վահրամ Հովհաննիսյանը Հանրագրերի մասին ՀՀ օրենքի համաձայն դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին՝ առաջարկելով Հայաստան հրավիրել աշխարհահռչակ գյուտարար, ձեռնարկատեր Իլոն Մասկին (Elon Musk): Նախարարությունն առաջարկն ընդունել է ի գիտություն՝ առաջիկա միջոցառումների համար հարցը դիտարկելու պատրաստակամություն հայտնելով:

Իլոն Մասկն ամերիկյան խոշորագույն ընկերությունների՝ ավտոարտադրող Tesla-յի, տիեզերական հետազոտություններ և ծրագրեր իրականացնող SpaceX-ի, ինչպես նաև մի շարք այլ տեխնոլոգիական կազմակերպությունների հիմնադիրն է: Մասկն իր ծրագրերն իրականացնում է երկնքում, աշխարհի տարբեր երկրներում՝ հաճախ փնտրելով նոր նախաձեռնության իրականացման համար նպաստավոր վայրեր, աշխատակիցների, դիզայներների:

Վահրամ Հովհաննիսյանն առաջարկել է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկին հրավիրել՝ ծանոթացնելու Հայաստանում առկա հնարավորություններին, ինչպես ավտոարտադրության, այնպես էլ տիեզերական գործունեության ոլորտներում: Ի դեպ՝ Տիեզերական գործունեության մասին օրենքն Ազգային ժողովի կողմից արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մինչ այդ Հայաստանում այս ոլորտն անուշադրության է մատնված եղել:

Առաջարկությունն ակնկալել է, որ Իլոն Մասկը և ՀՀ կառավարությունը Հայաստանում համատեղ ծրագրեր կիրականացնեն, կստեղծվեն հետազոտական կենտրոններ, տիեզերական դիտակայաններ, էլեկտրոնային ավտորտադրություն, ամերիկյան ընկերություններին անհրաժեշտ պարագաների ձևավորման, արտադրության կենտրոններ: Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, ունի հնարավորություն՝ կամուրջ հանդիսանալու արևմտյան արտադրողների և եվրասիական սպառողների միջև:

2018թ. Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված նոր իշխանությունները մեծ տեղ են հատկացնում տեխնոլոգիաներին, սեփական արտադրությանը, Հայաստանի քաղաքացիների մտավոր և մասնագիտական հնարավորություններին: Ուստի տեխնոլոգիաների և տիեզերական գործունեության ոլորտում փորձառություն ունեցող Իլոն Մասկը կարող է իր ներդրումն ունենալ՝ ձեռք բերելով մտավոր գերազանցությամբ աչքի ընկնող վստահելի գործընկեր:

— Ես դեռ մանկուց եմ զարմացել, թե ինչու Հայաստանում տիեզերագիտության, տիեզերական գործունեության ոլորտ գոյություն չունի, այն դեպքում, երբ աշխարհի հնագույն աստղադիտարանն այստեղ է: Ու հավատում էի, որ մենք վերագտնելու ենք մեր անցյալը, ուստիև՝ մեր ապագան, քանի որ վստահ եմ՝ մարդու ապագան տիեզերքում է, ինչպես որ՝ անցյալը:

— ՆԵրկայիս աշխարհում ավտոարտադրության, տեխնոլոգիաների և տիեզերքի ոլորտներում Հայաստանը կարող է համագործակցել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրասիական իր գործընկերների հետ՝ համատեղելով փոխադարձ շահը բոլոր կողմերի համար և դառնալով գաղափարական կենտրոնը: Իլոն Մասկի մասին շատերը գիտեն, նրա մասին ամեն օր է խոսվում, ուստի հենց նրա ներդրումը խթանիչ դեր կարող է ունենալ: Ես առաջարկել եմ Մասկին հրավիրել Հայաստան: Ու վստահ եմ՝ նա կգա: Քանի որ Մասկը Ֆեյսբուքը «չի սիրում», ուստի բոլոր ընթերցողներին կոչ եմ անումառաջ քայլ կատարել և, չսպասելով նախարարության ձեռնարկումներին, Թվիթերով կամ այլ սոցցանցերով միանալ հրավիրելու ֆլեշմոբին՝ նշելով #WelcomeMusk հեշթեգը: Վերջում ավելացնեմ. Ես չե՛մ երազում. ես հավատո՛ւմ եմ:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.