Առաջին խումբն ավարտել է 20 շաբաթյա ֆիզիկական, կրակային և հոգեբանական պատրաստվածության դասընթացները: Սովորել են երթարշավ, ձեռնամարտ, բուժօգնություն, տեղորոշում: REGST, 15.02.2020, ԵՐԵՎԱՆ:
Կանանց հատուկ նշանակության ջոկատի առաջին խումբը համալրել է Թուրքիայի զինված ուժերի ժանդարմերիան: Իզմիր նահանգի Ֆոչա շրջանի զորամասերից մեկում 20 կանայք հատուկ նշանակության մարտիկի 20 շաբաթյա պատրաստության դասընթացներ են անցել:
2019թ. սեպտեմբերից մեկնարկած դասընթացներում կանայք ձեռք են բերել հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն, հմտություններ, կատարել են հոգնեցուցիչ, մի քանի օր տևող երթարշավներ (марш-бросок)՝ գործնականում առանց հանգստի, նվազագույն քանակությամբ ջրով ու սնունդով: Կանայք 61 օր են անցկացրել բաց տեղանքում, կրակային պատրաստություն են անցել տարբեր զինատեսակներով:
Հատուկջոկատայիններից յուրաքանչյուրը տիրապետում է տեղագրական քարտեզին, առաջին բուժօգնության ցուցաբերմանը, ինչպես նաև ձեռնամարտի հմտություններին: Ուսումն ավարտելուց հետո կանայք ստացել են ավագի կոչում՝ կանանց հատուկ նշանակության էլիտար ջոկատում:
Հաղորդվում է, որ կանանց հատուկ նշանակության ջոկատի հիմնական նպատակներից մեկն ահաբեկչության դեմ պայքարն է: