Իրանը կորոնավիրուսով վարակման երկու դեպք է հաստատել

COVID-19 կորոնավիրուսը չշրջանցեց նաև Իրանը: Փետրվարի 19-ի դրությամբ նոր տեսակի հիվանդությունից 2 հազարից ավելի մարդ է մահացել: REGST, 19.02.2020

Իրանի կառավարությունը հաստատել Է երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

Հաղորդվել է, որ Առողջապահության նախարարը, վկայակոչելով գերատեսչության մասնագետների զեկույցը, հայտնել է, որ Կումում կորոնավիրուսով վարակման կասկածի երկու դեպքում դրական ախտորոշում Է գրանցվել:

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել Էր երկրում կորոնավիրուսով հնարավոր վարակման երկու դեպքի մասին: Խոսքը վերաբերում Էր նախնական հետազոտության արդյունքներին:

Հավելենք, որ նոր տեսակի՝ COVID-19 կորոնավիրուսը փետրվարի 19-ի դրությամբ խլել է 2000-ից ավելի մարդու կյանք: Վարակվածների թիվը հասել է շուրջ 75 հազարի: