Իրանը և Ղազախստանը «հատուկ տնտեսական գոտու» կառուցման համաձայնագիր են ստորագրել

Համատեղ նախագծի ընդհանուր արժեքը 15 մլն եվրո է: Համալիրը կառուցվելու է Կասպից ծովի ղազախական հատվածում՝ 5 հա տարածքի վրա: REGST, 21.02.2020

Իրանը և Ղազախստանը Աքթաուի հատուկ տնտեսական գոտում արդյունաբերական և առևտրային համալիրի համատեղ կառուցման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել:

Թեհրանում Ղազախստանի դեսպանությունից հայտնել են, որ 15 մլն եվրո արժողությամբ նախագծի նպատակն Իրանից դեպի Ղազախստան ու Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ ապրանքաշրջանառության խթանումն է:

Համալիրը տեղակայված է լինելու Կասպից ծովի ղազախական հատվածում և զբաղեցնելու է 5 հեկտար տարածք:

Համալիրի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է Աքթաուի Ծովային նավահանգիստ հատուկ տնտեսական գոտու և Ղազվինի Առևտրի պալատի միջև: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Իրանի Ղազվին գավառում: