Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել

Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ հաստատվել է երկրում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Վրաստանի քաղաքացին փետրվարի 25-ին Իրանից Ադրբեջանով վերադարձել էր իր երկիր, անցել թեստավորում, որը դրական արդյունք է ցույց տվել:

© REUTERS

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստան ժամանած 10 քաղաքացի հոսպիտալացվել է` կորոնավիրուսի կասկածանքով: