Իրանը պատրաստ է Ադրբեջանի հետ ծովային զորավարժության. Խանզադի

Իրանի ՌԾՈւ հրամանատար Հոսեյին Խանզադին նշել է, որ Կասպից ծովի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը համագործակցություն է պահանջում: REGST, 27.02.2020

Իրանի ՌԾՈւ հրամանատար փոխծովակալ Հոսեյին Խանզադին (Hossein Khanzadi) հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հետ համատեղ ծովային զորավարժություններ իրականացնել մարտավարական տարբեր մակարդակներում:

Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային հատվածի՝ Կասպից ծովի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է սերտ և փոխադարձ համագործակցություն հարևան երկրների ռազմածովային ուժերի հետ:

Խանզադին ընդգծել է, որ Կասպից ծովն անվտանգության կարիք ունի, և այդ անվտանգությունը պետք է պահպանվի ու կոլեկտիվ կերպով զարգանա: