Ադրբեջանում հերթական զորավարժությունն է մեկնարկել

Հրամանատարաշտաբային վարժանքները կշարունակվեն մինչև մարտի 6-ը: Դրանք իրականացվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ ներգրավմամբ: REGST, 02.03.2020, ԵՐԵՎԱՆ

Ադրբեջանական բանակում 2020թ. ուսումնական տարվա նախապատրաստության ծրագրին համապատասխան լայնածավալ հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել:

Հաղորդվում է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև մարտի 6-ը: Վարժանքներն անցկացվելու են տեղանքում, քարտեզի վրա, տեղանքի մակետի վրա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն օգտագործմամբ:

Նշվում է, որ իրականացվելու են նաև հաշվարկման, ժամանակավոր ցուցիչների ճշգրտում, ընդունված որոշումների իրականացման ծրագրերի ստուգում՝ համապատասխան ղեկավար մարմինների հետ համատեղ: