Իրանն առաջին երկիրն է, որին Չինաստանը փորձագետներով ու դեղամիջոցներով օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում: REGST, 02.03.2020, ԵՐԵՎԱՆ
Չինաստանը փորձագետների խումբ է ուղարկել Իրան՝ այդ երկրում կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով: Այս մասին հաղորդել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունյինը (Hua Chunying): Նրա խոսքով՝ չինացի փորձագետներն արդեն Իրանում են:
Գրառման մեջ Չինաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը, մասնավորապես, նշել է.
Մենք պետք է համատեղ պայքարենք: Իրանցի ժողովրդին ոչ ոք չի կարող հաղթել:
Իրանն առաջին երկիրն է, որին Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն է ցուցաբերում: Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներ հնարավորությունների չափով օգնություն հենց Չինաստանին են տրամադրել:
Ավելի վաղ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յին զանգահարել էր իրանցի գործընկերոջը՝ Մուհամադ Ջավադ Զարիֆին՝ իրավիճակը քննարկելու նպատակով: Վան Յին տեղեկացրել էր, որ Չինաստանը պատրաստ է աջակցել Իրանի ժողովրդին՝ պայքարելու համաճարակի դեմ և բուժելու հիվանդներին:
Փորձագետների խմբից բացի՝ Չինաստանն նվիրատվության կարգով Իրանին տրամադրել է դեղամիջոցներ և նուկլեինաթթուների հայտնաբերմամ պարագաների խմբաքանակ: