Հակառակորդի կրակոցից պայմանագրային է զոհվել

Կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ):

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

REGST-ի խմբագրությունը նույնպես ցավակցություն է հայտնում զինծառայողի հարազատներին: