Չինաստանն ԱՄՆ-ի բանակին է մեղադրել կորոնավիրուսի համար

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունում կարծում են, որ ԱՄՆ-ի զինվորականներն են կորոնավիրուսը տարածել Յուհանում: REGST, 13.03.2020, ԵՐԵՎԱՆ:

Չինաստանի Արտգործնախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ հնարավոր է` ամերիկյան զինվորականներն կորոնավիրուսը բերել Յուհան: Նա ԱՄՆ-ին կոչ է արել անկեղծ լինել, հրապարակել իրենց տվյալները: Լիցզյանի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա:

Այդ կերպ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է ԱՄՆ-ի Հիվանդությունների նախազգուշացման և վերահսկման կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆիլդի հայտարարությանը, ըստ որի` ԱՄՆ-ում մի քանի դեպք է գրանցվել երբ ենթադրյալ գրիպից մահանալուց հետո մի քանի հոգու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ կորոնավիրուսի տարածման համար երկրները միմյանց են մեղադրում. ավելի վաղ ամերիկյան կողմին Covid-19-ի ստեղման և որպես կենսաբանական զենք կիրառման մեջ էր մեղադրել Իրանի բարձրաստիճան զինվորականը, իսկ Չինաստանի ԱԳՆ խոսնակը նշել էր, որ Իրանի ժողովրդին ոչինչ չի կարող հաղթել: