Երևանում հանրային տրանսպորտն ախտահանվում է

Նկարներ. Քաղաքապետի հանձնարարությամբ՝ քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցներն ախտահանվում են ամեն օր: REGST, 14.03.2020, ԵՐԵՎԱՆ:

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, Առողջապահության նախարարության ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո։

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին