Իմ Քայլը խմբակցության պատգամավորը կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններին առաջարկել է ստեղծված իրավիճակում կոմունալները չվճարելու դեպքում անջատումներ չիրականացնել և ժամանակավորապես նվազեցնել սակագները:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններին առաջարկել է մարտ ամսին պարտավորությունները չկատարելու դեպքում անջատումներ չիրականացնել:
Պատգամավորն ընկերություններին հորդորել է հանդես գալ առաջարկներով՝ սակագների ժամանակավոր նվազեցման վերաբերյալ:
Հիշեցնենք` մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն` պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Բանկերն այս ընթացքում հայտարարեցին, որ 1-2 ամսով սառեցնում են վարկային պարտավորությունների կատարումը` վարկային արձակուրդ տրամադրելով: