Թուրքիայում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել

Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան հայտնել է, որ Թուրքիայում նոր տեսակի (Covid-19) կորոնավիրուսով վարակվածների թիվը 359 է: Մահացել է 4 մարդ: REGST (REGional STudies), 20.03.2020: Աղբյուրը՝ Anadolu Ajansı.

Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան հայտարարել է Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացության 4-րդ դեպքի մասին:

Նախարարի հաղորդմամբ՝ մահացած պացիենտը, ում մոտ Covid-19 էր հայտնաբերվել, 85 տարեկան էր:

Ֆահրեդդին Քոջան նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է վարակվածության 168 նոր դեպք: Ընդհանուր թիվը երկրում հասել է 359-ի: