Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացում #1

Հրապարակվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին ՀՀ Կառավարության որոշման նախագիծը: REGST (REGional STudies), 21.03.2020. Աղբյուրը՝ ՀՀ Կառավարություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

Միջոցառման նպատակը. Միջոցառման նպատակն է կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների փաթեթների շրջանակներում բացառել տրամադրվող օժանդակության շահառուների համընկնման դեպքերը:

Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել`պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու և փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար:

Առաջին միջոցառման նախագծին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեղեկացնենք, որ նախագծի վերաբերյալ առաջարկությունների և դիտողությունների առկայության դեպքում մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն կարող եք ուղարկել public@gov.am էլեկտրոնային հասցեին:

Հավելյալ տեղեկություն. Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում մարտի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ 160: Առողջացել է 1 մարդ: Երկրում հայտարարված է Արտակարգ դրություն:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին