Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդը խախտել է 250 անգամ

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից արձակել է շուրջ 1900 կրակոց: REGST (REGional STudies), 21.03.2020. Աղբյուրը՝ Արցախի ՊՆ:

Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1900 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: