Վրաստանում քաղաքների միջև տեղաշարժը սահմանափակվում է

Մարնեուլի և Բոլնիսի շրջանները կարանտինի մեջ են: Ներքին վարակման աղբյուրը չի գտնվել, ուստի Կառավարությունը նախատեսում է այդ շրջանների ամբողջ բնակչությանը թեստավորել: REGST (REGional STudies), 23.03.2020. Աղբյուրը՝ Newsgeorgia.ge

Պայմանավորված երկրի ներսում կորոնավիրուսի վարակի փոխանցման դեպքերով՝ Վրաստանի կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում: Ըստ այդմ՝ սահմանափակվելու են քաղաքների միջև ուղևորափոխադրումները:

Սահմանափակումները մեկնարկելու են մարտի 24-ից և վերաբերելու են միայն ուղևորափոխադրումներին: Բեռնափոխադրումներին այն չի վերաբերում:

Կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին հայտնել է, որ նման միջոցառումներն անհրաժեշտ են երկրի ներսում կորոնավիրուսի տարածման արագությունը կանխելու համար: Նա Կառավարության անունից բնակչությանը կոչ է արել մնալ տներում և դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մարտի 21-ից Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը կտևի մինչև ապրիլի 21-ը: Մարտի 23-ից խիստ կարանտին է հայտարարվել Մարնեուլիի և Բոլնիսիի շրջաններում. կորոնավիրուս է հայտնաբերվել մի կնոջ մոտ, ում վարակվածության աղբյուրը հնարավոր չի եղել պարզել: Մարնեուլիում դաշտային հոսպիտալ է տեղադրվել: Կարանտինային շրջանների բոլոր բնակիչներիին առաջիկայում կհետազոտեն՝ կորոնավիրուսի ախտանշանները հայտնաբերելու համար: Կառավարությունը խոստացել է զանգվածային թեստավորում անցկացնել:

Մինչ օրս Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է 54 մարդ, որոնցից 8-ն են վարակվել. 5-ն արդեն դուրս են գրվել, 3-ն այսօր դուրս կգրվեն: Կարանտինում գտնվում է 3254 մարդ, բժիշկների վերահսկողության ներքո՝ 233-ը: