Իրանը 23,8 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի հետևանքների վերացման համար. IRNA

Կառավարությունը որոշել է երաշխավորել տուժած տնտեսվարողների կայունությունը, բարելավել մարդկանց կենսապահովման միջոցները, աջակցել տնային տնտեսություններին, աշխատողներին, վերազինել առողջապահական համակարգը: REGST, 27.03.2020.

Իրանը 23,8 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար՝ փոխհատուցելով նրա տնտեսական հետևանքները և մեծացնելով երկրի բուժհաստատությունների հզորությունները: Այդ մասին հաղորդել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

Նա նշել է, որ ներկայումս Կորոնավիրուսի դեմ պայքարի և կառավարման ազգային շտաբ-գրասենյակում նիստի ժամանակ որոշում է կայացվել երաշխավորել տուժած տնտեսվարողների կայունությունը, բարելավել մարդկանց կենսապահովման միջոցները, աջակցել տնային տնտեսություններին, աշխատողներին և նրանց, ովքեր չունեն կանոնավոր և մշտական եկամուտ, լավագույնս վերազինել առողջապահական համակարգը:

Ռաբիին նշել է, որ այդ նիստին որոշվել է նաև ֆինանսական դժվարություններ կրող տնտեսական գործակալություններին տրամադրել 17,85 մլրդ դոլար վարկ՝ 12 տոկոսով և 24 ամիս մարման ժամկետով՝ պայմանով, որ նրանք չեն հեռացնի իրենց աշխատակիցներին:

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ օրակարգում առանձնակի տեղ ունի նաև առողջապահության բարելավումը, մահճակալների քանակի ավելացումն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում և կորոնավիրուսով վարակված պացիենտների համար դեղորայքի ձեռքբերումը:

Ռաբիին ընգծել է, որ իրանական կառավարությունը և ժողովուրդը ճգնաժամը կհաղթահարեն ռացիոնալության, ջանասիրաբար աշխատելու, փոխադարձ վստահության և համագործակցության շնորհիվ:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին