Նորություններ Վրաստան ՏՆՏԵՍԱԿԱՆ

Վրաստանի կառավարությունը կվճարի 3 ամսվա կոմունալները. NewsGeorgia

Կառավարությունը վճարելու է բաժանորդների գազի, հոսանքի, ջրի և աղբահանության մարտ, ապրիլ և մայիս ամիսների վարձավճարները:

Կառավարությունը վճարելու է բաժանորդների գազի, հոսանքի, ջրի և աղբահանության մարտ, ապրիլ և մայիս ամիսների վարձավճարները: REGST, 01.04.2020

Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել քաղաքացիների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ վճաները փոխհատուցելու մասին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան:

Փոխհատուցումը վերաբերում է այն բաժանորդներին, ովքեր սպառել են 200 կիլովատից քիչ հոսանք, 200 խորանարդ մետրից քիչ գազ: Կառավարությունը կվճարի նաև ջրի և աղբահանության երեք ամսվա վարձավճարները:

Գեորգի Գախարիան նշել է, որ Կառավարությունը նպատակ ունի չբավարարվել դրանով և աջակցություն տրամադրել աշխատանքը կորցրած քաղաքացիներին՝ անձնավորված կերպով:

Վրաստանն ընդհանուր առմամբ 2 մլրդ լարի (շուրջ 600 մլն դոլար) է հատկացրել տնտեսության և քաղաքացիներին՝ ծանր հետևանքները հաղթահարելու համար, ևս 351 մլն լարի (100 մլն դոլար)՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Վարչապետը նշել է, որ պետբյուջեի եկամուտներն էականորեն նվազելու են, և գերատեսչություններին կոչ է արել խնայողաբար օգտագործել միջոցները:

<span>%d</span> bloggers like this: