Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերը Հայաստանում

Ստորև ներկայացնում ենք Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերը:

4-րդ միջոցառում

Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին

  1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:

Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է  եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:

Աջակցություն կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:

Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ նաև աշխատանքից ազատված կամ աշխա­տանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր և որի գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

  1. Կարո՞ղ են արդյոք ծրագրի շահառու դառնալ ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները:

Ո՛չ, չեն կարող:

  1. Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Գումարը չի հարկվելու:

  1. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

  1. Կա՞ն արդյոք բացառություններ՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:

Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում  ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:

Աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

6. Ինչպե՞ս և ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար:

Դիմելու անհրաժեշտություն չկա: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից:

7. Ինչպե՞ս եմ ստանալու գումարը:

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով, սակայն Ձեզ համար ընտրված բանկի և գումարի փոխանցման մասին դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, Ձեր հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

4-րդ ծրագրի մասին, © ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆբ էջ

Կառավարության որոշումը՝ այստեղ:

6-րդ միջոցառում

Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառման մասին

  1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:

Ծրագրի շահառու կարող են դառնալ բոլոր այն քաղաքացիները, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն՝ աշխատել են մասնավոր սեկտորում՝ առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ, և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:

  1. Եթե 2020 թ.-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել եմ աշխատանքս, իսկ մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել աշխատանքից, կարո՞ղ եմ արդյոք դառնալ ծրագրի շահառու:

Ծրագրի շահառու կարող եք դառնալ միայն այն դեպքում, եթե 2020 թ.-ի հունվարի 1-ից մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում փոխել եք աշխատանքը, սակայն նախորդ աշխատանքից ազատման օրվա և նոր տեղում աշխատանքային պայմանագրի մեկնարկի օրվա միջև տարբերությունը չի գերազանցում 3 օրը:

  1. Կարո՞ղ են արդյոք աջակցությունից օգտվել անհատ ձեռնարկատերերը (ԱՁ):

Այո, կարող են, եթե 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ եղել են անհատ ձեռնարկատեր և ում գործունեությունը ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցվել է՝ մինչև 2020 թ.-ի մարտի 30-ը:

  1. Եթե ես աշխատանքի եմ ընդունվել 2020 թ.-ի փետրվարի 1-ին և ազատվել աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կարո՞ղ եմ արդյոք շահառու դառնալ:

Ոչ, չեք կարող: Շահառու կարող են դառնալ միայն այն քաղաքացիները, ովքեր մասնավոր սեկտորում գրանցված աշխատող են եղել առնվազն 2020 թ.-ի հունվարի 1-ից սկսած:

  1. Կան ոլորտներ, որոնց աշխատակիցները չեն կարող համարվել ծրագրի շահառու:

Այո, ծրագրի շահառու չեն կարող դառնալ այն քաղաքացիները, ովքեր աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, ներդրումային կազմակերպություններում, ներդրումային ֆոնդերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերություններում:

  1. Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:

Աջակցությունը տրամադրվելու է ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ: Գումարը չի հարկվելու:

  1. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

  1. Կա՞ն արդյոք բացառություններ՝ մասնավոր սեկտորում աշխատող և մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:

Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում  ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:

Շահառու չեն կարող դառնալ նաև այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի հունվարի 1-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարաբերություններ են ունեցել այլ գործատուի հետ կամ նույն գործատու հետ ունեցել են 1-ից ավելի աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ:

Այս միջոցառմամբ աջակցություն չեն կարող ստանալ  նաև այն քաղաքացիները, ովքեր շահառու են դարձել 4-րդ միջոցառմանը:

9. Ինչպե՞ս և ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար:

Դիմելու անհրաժեշտություն չկա: Այս միջոցառման շահառուների տվյալները ստացվելու են ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և հարկային մարմինների ներկայացրած ցուցակներից: Հարկային մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կփոխանցի 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների մասին տեղեկությունները, որի հիման վրա էլ կիրականացվի աջակցության տրամադրումը: Ուստի՝ դիմում գրելու կարիք չկա:

10. Ինչպե՞ս եմ ստանալու գումարը:

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով, սակայն Ձեզ համար ընտրված բանկի և գումարի փոխանցման մասին դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, Ձեր հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

Կառավարության որոշումը՝ այստեղ:

7-րդ միջոցառում

Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման մասին

  1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:

Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը, որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը եղել է ԳՐԱՆՑՎԱԾ աշխատող և  աշխատանքից ազատվել է 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ այն հղի կանայք, ովքեր միայնակ են և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:

  1. Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:

Աջակցությունը տրամադրվելու է 100.000 դրամի չափով: Գումարը չի հարկվելու:

  1. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

  1. Ինչպե՞ս և ո՞ւմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:

Աջակցության տրամադրման կարգը կհաստատվի ապրիլի 1-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:

Կառավարության որոշումն՝ այստեղ:

8-րդ միջոցառում

Հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման մասին

  1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:

Որոշումը վերաբերում է կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտների աշխատակիցներին և անհատ ձեռնարկատերերին:

  1. Որո՞նք են համարվում կորոնավիրուսի տարածման պատճառով ամենից շատ տուժած ոլորտներ:
  • Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
  • Հանրային սննդի ծառայություններ,
  • Զբոսաշրջային ծառայություններ,
  • Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
  • Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն:
  1. Կա՞ն արդյոք բացառություններ՝ վերոնշյալ ցանկում նկարագրված գործունեություն ծավալողների` տուժած ոլորտ համարվելու համար:

Այո, կան: Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

  1. Եթե տնտեսվարողը կամ անհատ ձեռնարկատերը գործունեություն է ծավալում վերոնշյալ ցուցակում առանձնացված մի քանի ոլորտներում, ինչպե՞ս է իրականացվելու դրա աշխատակցների աջակցության տրամադրումը:

Նման դեպքերում այդ գործատուների աշխատակիցների աջակցության չափն ու կարգը կորոշվի ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

  1. Ո՞ւմ է տրվում այս միջոցառմամբ սահմանված աջակցությունը՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող գործատուների՞ն, թե՞ վարձու աշխատողներին:

Աջակցությունը նախատեսված է վարձու աշխատողների համար, ոչ թե գործատուների:

  1. Ո՞ր վարձու աշխատողը կարող է աջակցություն ստանալ այս միջոցառման շրջանակում:

Աջակցություն կարող են ստանալ այն քաղաքացիները, ովքեր 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում եղել են Տուժած ոլորտի վարձու աշխատող:

  1. Որքա՞ն աջակցություն է ստանալու տուժած ոլորտի վարձու աշխատողը:

Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցել է նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի 50 %-ի չափ: Այդ գումարը չի կարող լինել ամսական  նվազագույն աշխատավարձից՝ 68.000 դրամից պակաս և չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

Եթե 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսների ընթացքում աշխատողի միջին ամսական աշխատավարձը ավելի քիչ է, քան նվազագույն աշխատավարձի չափը՝ 68.000 դրամը, ապա աջակցությունը կկազմի այդ ամիսներին նրա ստացած միջին ամսական աշխատավարձի չափ:

  1. Որքա՞ն կկազմի աջակցությունը տուժած ոլորտներում աշխատող անհատ ձեռնարկատերերի համար:

Աջակցությունը կկազմի ԱՁ-ի՝ 2019 թ.-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափ, բայց այդ գումարը չի կարող լինել ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից ավելի:

  1. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

  1. Եթե ես համատեղության կարգով աշխատում եմ տուժած ոլորտներում գործունեություն ծավալող մի քանի գործատուի մոտ, ինչպե՞ս է որոշվելու ինձ տրամադրվող աջակցության չափը և կարգը:

Այս դեպքերում հիմք է ընդունվելու Ձեր բոլոր գործատուների կողմից 2020 թ.-ի հունվար և փետրվար ամիսներին ներկայացված եկամուտների հանրագումարը, իսկ աջակցության չափը հաշվարկվելու է Հարցուպատասխանի 7-րդ կետով սահմանված կարգով:

  1. Եթե ես մի դեպքում տուժած ոլորտի վարձու աշխատող եմ, մյուս դեպքում՝ տուժած ոլորտում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր, ինչպե՞ս է հաշվարկվելու ինձ տրամադրվող աջակցության չափը:

Այս դեպքում Ձեզ համար առանձին կհաշվարկվի աջակցության չափ՝ որպես վարձու աշխատող և առանձին՝ որպես անհատ ձեռնարկատեր: Դուք կստանաք երկու հաշվարկների համեմատության արդյունքում առավել մեծ չափը կազմող աջակցությունը:

  1. Ինչպե՞ս կարող եմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:

Դիմել կարող եք www.online.ssa.am կայքի միջոցով դիմում ներկայացնելով:

  1. Արդյոք իմ անձնական տվյալները հրապարակվելո՞ւ են:

Այո, այս միջոցառման շրջանակում աջակցություն ստացողների անձնական տվյալները հրապարակվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում:

  1. Ե՞րբ կարող եմ դիմել աջակցության համար:

Այս միջոցառման շրջանակում աջակցության տրամադրման կարգը կհաստատվի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը:

Կառավարության որոշումն՝ այստեղ:

9-րդ միջոցառում

Հարցուպատասխան՝ կորոնավիրոիսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման մասին

  1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:

Այս որոշմամբ, միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թմարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թմարտի 12-ից մինչև 2020 թմարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:

  1. Ո՞ւմ է տրվում այս աջակցությունը:

Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թմարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն գտնվել են Հայաստանում:

3.Կա՞ն արդյոք բացառություններովքեր չեն կարող ընդգրկվել այս ծրագրում:

Ուշադրություն. ընտանիքը չի կարող աջակցություն ստանալ այն դեպքում, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թհունվարի 1-ից մինչև 2020 թմարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:

Աջակցություն չի կարող ստանալ նաև այն երեխայի ընտանիքը, որը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտա­նիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովու­թյան միավորը բարձր է 28.01-ից:

Շահառու չեն կարող դառնալ նաև այն երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը, ովքեր 2020 թմարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

  1. Կարող են արդյոք նախորդ ծրագրերի շահառուները ևս ընդգրկվել այս ծրագրում:

Այո, կարող են: Եթե շահառուն համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, պետք է ընտրի դրանցից որևէ մեկը՝ օրինակ՝ այն, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել մեծ է:

  1. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ, ընտանիքում առկա յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500-ական դրամ գումարի չափով:

  1. Ե՞րբ և ինչպե՞ս կարող եմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:

Այս միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար ընթացակարգ դեռևս սահմանված չէ: Ուստի՝ այս պահին դիմել պետք չէ: Կարգը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը պատրաստ կլինի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո միայն կընդունվեն դիմումներ:

Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

  1. Արդյոք իմ անձնական տվյալները հրապարակվելո՞ւ են:

Այո, միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում: Լրացնելով աջակցություն ստանալու համար սահմանված դիմումը՝ Դուք համաձայնություն եք տալիս Ձեր տվյալների հրապարակման համար:

9-րդ միջոցառման մասին, © ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆբ էջ

Կառավարության որոշումն՝ այստեղ:

Սոցիալական ծրագրերը 5-ն են: Հավելենք, որ առկա են նաև տնտեսական հետևանքները չեզոքացնող 4 միջոցառումներ: