Իրանի և ԵԱՏՄ-ի միջև առևտուրը 5 ամսում հասել է 5 մլն դոլարի

ԵԱՏՄ երկրներից ամենաշատ արտահանումը դեպի Իրան իրականացրել է Ռուսաստանը՝ 50%: 2-րդ տեղում Հայաստանն է՝ 24,6%, 3-րդ տեղում՝ Ղազախստանը՝ 16%: REGST, 06.04.2020.

Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը 2019թ. հոկտեմբերի 27-ին կնքված արտոնյալ առևտրի վերաբերյալ համաձայնագրի գործողության 5 ամիսների ընթացքում հասել է 5 մլն դոլարի:

Իսլամական Հանրապետության Մաքսային վարչության ներկայացուցիչ Ռուհոլի Լաթիֆիի խոսքով՝ նշված թվի 67 տոկոսը բաժին է ընկնու Իրանի ներմուծմանը, իսկ 33 տոկոսը՝ Իրանից արտահանմանը: Հաղորդվում է, որ ԻԻՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը կազմում է 1,15 մլն տոննա՝ 489,9 մլն դոլար, իսկ ներմուծման ծավալը կազմում է 2,95 մլն տոննա և 999,3 մլն դոլար:

Միևնույն ժամանակ նշվել է, որ Իրանից դեպի ԵԱՏՄ արտոնյալ արտահանումը կազմել է 123 960 տոննա՝ 136 մլն ամերիկյան դոլար, մինչդեռ արտոնյալ ներկրումը կազմել է 2,38 մլն տոննա՝ 750 մլն դոլար: ԵԱՏՄ երկրներից ամենաշատ արտահանումը դեպի Իրան իրականացրել է Ռուսաստանը՝ ամբողջ շրջանառության շուրջ 50 տոկոսը: Հայաստանը և Ղազախստանը զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ համապատասխանաբար 24,6% և 16% բաժիններով:

Իրանից ամենաշատ արտահանումն իրականացվել է դեպի Ռուսաստան՝ Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ընդհանուր ծավալի շուրջ 71,4%-ը: Հաջորդը Ղազախստանն ու Բելառուսն են:

Իրանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանվել է հիմնականում թարմ խնձոր, թարմ և չորացրած պիստակ, հեղուկ բնական գազ, թարմ կիվի, վարունգ: Արտոնյալ պայմաններով արտահանվել է հիմնականում կիվի, թարմ պիստակ, չամիչ, հազար (սալաթ), ծաղկակաղամբ, բրոկոլի:

ԵԱՏՄ երկրներից Իսլամական Հանրապետություն մատակարարվել է հիմնականում գարի, անասնակեր, արևածաղկի յուղ, միս և տպագրական թուղթ: