Երեխան թեստավորվել է, նրա մոտ Covid-19 կորոնավիրուս չի հայտնաբերվել: REGST, 08.04.2020, աղբյուր՝ irna.ir
Իրանական Զանջան նահանգի հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված կինն առողջ երեխա է ծննդաբերել:
Ինչպես հաղորդվում է՝ դոկտոր Ալի Ռեզա Արմանի Քիանը պատմել է, որ նորածինը թեստավորվել է, Covid-19 կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրա խոսքով` երեխան և նրա մայրն իրենց լավ են զգում, վերահսկողության ներքո են:
Կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում հասել է 67286-ի: Մահացել է 4003 մարդ, առողջացել են 27039-ը: