ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը Հայաստանում թեստերի արտադրության վերաբերյալ մանրամասներ է հաղորդել: REGST, 10.04.2020
Ապրիլի 9-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանի մամուլի ասուլիսը՝ կորոնավիրուսի ախտորոշման տեղական թեստերի արտադրության վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հաղորդել էր, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլար է հատկացվելու` կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պատրաստման համար:
Նախատեսվում է Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման քանակը հասցնել օրական 1000-ի: