Թվային կարանտինն Ադրբեջանում. sms թույլտվություն

Ուշագրավ է, որ հաղորդագրությունն ուղարկելուց հետո 1 ժամ պետք է սպասել հաստատմանը, որից հետո միայն կարելի է դուրս գալ տանից: REGST, 14.04.2020.

Բազմաթիվ երկրներում կարանտինային տարբեր մեթոդներ, քաղաքացիների վերահսկողության բազմատեսակ գործիքներ են կիրառվում ինքնամեկուսացման ռեժիմի արդյունավետությունը բարձրացնելու համար: Նման միջոցառում ձեռնարկվել է նաև Ադրբեջանում:

Տանից դուրս գալու համար Ադրբեջանի քաղաքացիները պետք է SMS հաղորդագրություն ուղարկեն՝ նշելով ելքի նպատակը, անձը հաստատող փաստաթղթի համարը: Անձնական մեքենայով ուղևորվելիս անհրաժեշտ է գրել նաև մեքենա պետհամարանիշը:

Ուշագրավն այն է, որ հարցման պատասխանի համար երբեմն մոտ 1 ժամ է պահանջվում. միայն դրանից հետո է թույլատրվում տանից դուրս գալ: Կարանտինային ռեժիմը վերահսկող ոստիկանները, քաղաքացիներին կանգնեցնելով, կարող են ստուգել համապատասխան թույլտվության առկայությունը:

Թույլատրվում է տանից դուրս գալ միայն խանութ, հիվանդանոց, հարազատի հուղարկավորության գնալու համար: Սահմանափակումները նախատեսված են մինչև ապրիլի 20-ը:

Ապրիլի 14-ի ժամը 19:00-ի դրությամբ Ադրբեջանում վարակվածների թիվն, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 1197-ի: Մահացել է 13 մարդ, առողջացել են 351-ը: