Պլազմային թերապիան Իրանում մահացությունը 40%-ով նվազեցրել է

Դոկտոր Աբոլքազեմին նշել է, որ պլազմային թերապիան իր արդյունավետությունն ապացուցել է այլ հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են SARS-ը, MERS-CoV-ը և Էբոլան: REGST, 15.04.2020. Աղբյուրը՝ iran.ru

Պլազմային թերապիան մինչ օրս Իրանում կորոնավիրուսից մահացությունը նվազեցրել է 40%-ով. այդ ոլորտի փորձագետները փրկարարական մեթոդ են հայտնաբերել՝ առողջացնելով Covid-19-ով վարակվածներին:

Պլազմային թերապիայի ժամանակ կորոնավիրուսային վարակից հետո առողջացած մարդն արյուն է հանձնում՝ իր արյան պլազման տրամադրելով ծայրահեղ վիճակում գտնվող մարդուն:

Բուժման այս բնագավառը ղեկավարող դոկտոր Հասան Աբոլքազեմին նշել է, որ պլազմային թերապիան Իրանում մեկնարկել է շուրջ 40 օր առաջ, և մինչ օրս 300 մարդ զոհաբերել են իրենց արյան պլազման: Արդյունքում կորոնավիրուսից մահացությունը նվազել է 40 %-ով:

Բժշկի խոսքով՝ բուժաշխատողների համար առաջնահերթություն է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների կյանքը փրկելը:

Դոկտոր Աբոլքազեմին նշել է, որ պլազմային թերապիան իր արդյունավետությունն ապացուցել է այլ հիվանդությունների բուժման ժամանակ, ինչպիսիք են SARS-ը, MERS-CoV-ը և Էբոլան, սակայն միջազգային կազմակերպություններն այդ հարցում իրենց դիրքորոշումը չեն հայտնել:

Գիտնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանից 3 շաբաթ ուշացումով է սկսել աշխատել պլազմային թերապիայի ուղղությամբ: Ավելի ուշ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները և եվրոպական այլ երկրներ սկսել են աշխատել այդ ուղղությամբ և Իրանին խնդրել են կիսվել փորձով: Դոկտոր Աբոլքազեմին հավանական է համարել, որ իրանական առողջապահությանը կհաջողվի արտադրել հակամարմիններ:

Ապրիլի 15-ի ժամը 12:30-ի դրությամբ Իրանում, ըստ պաշտոնական տվյալների, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 74877-ի: Մահացել է 4683 մարդ, առողջացել են 48129-ը:

Հետևեք նաև մեր Telegram ալիքին