Միջազգային համաձայնագրերը չեն արգելում միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը, սակայն խաղաղությունն առանց անվտանգության ապահովման հնարավոր չէ. փոխծովակալ Խանզադի: REGST, 16.04.2020.
Իրանի Ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ նավատորմի օրակարգում ներառվում է ատոմային սուզանավերի մշակումը:
Փոխծովակալ Հոսեյին Խանզադին նշել է, որ քամահրական կլինի, եթե Իսլամական Հանրապետությունը չմտածի սուզանավերի վրա ատոմային համակարգեր տեղադրելու մասին: Պաշտպանության նախարարությունն ունի սուզանավերի արտադրության ներքին պոտենցիալ, հնարավոր է ունենալ ավելին, քան Ֆաթեհն է: Խանզադիի խոսքով՝ Ռազմածովային նավատորմն ատոմային համակարգերով հագեցած սուզանավերով համալրելու հարցն օրակարգում է:
Նա հավելել է, որ Իսլամական Հանրապետության դիրքորոշումը միջուկային էներգիայի վերաբերյալ հստակ է, և Իսլամական Հեղափոխության առաջնորդը բազմիցս ընդգծել է դրա խաղաղ բնույթը:
Փոխծովակալը շեշտել է, որ երկրի բոլոր կազմակերպությունները շարժվում են միջուկային ծրագրի հստակ շրջանակներում: Նրա խոսքով՝ միջազգային ոչ մի համաձայնագիր չի արգելում միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը, սակայն խաղաղությունն առանց պաշտպանական պատրաստվածության ապահովման հնարավոր չէ:
Հակառակ դեպքում, ըստ Խանզադիի, խաղաղություն ու կայունություն չեն հաստատվի, ուստի երկրի զինված ուժերը շարունակելու են նպաստել խաղաղության ապահովմանը:

Fateh սուզանավը Պարսից ծոցում ռազմածովային նավատորմում համալրվել է 2019թ. փետրվարին: Սուզանավն արտադրվել է Իրանում՝ ավելի քան 120 արտադրական կենտրոնների, 80 մերձգիտական ընկերությունների, 57 համալսարանների, 195 հետազոտական կենտրոնների հետ համագործակցությամբ: