Այն հավաքելու և վերլուծելու է մոլորակի բնական ռեսուրսների վերաբերյալ տեղեկությունները, հետևելու է Երկրի վիճակին: REGST, 16.04.2020. աղբյուրը՝ tjournal.
Microsoft-ը թողարկելու է հաշվողական հարթակ՝ Մոլորակային համակարգիչ՝ Երկրի վիճակի վերաբերյալ տվյալներին հետևելու համար: Այն հասանելի կլինի գիտնականների, բնապահպանության ոլորտի մասնագետների, ոչ առևտրային կազմակերպությունների և պետությունների կառավարությունների համար:
Հաղորդվում է, որ Մոլորակային համակարգիչն իրենից ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների հարթակ՝ հիմնված Microsoft Azure-ի ամպային տեխնոլոգիաների վրա: Վերջինս մեքենայացված ուսուցումն օգտագործելու տարբեր աղբյուրներից մոլորակի վերաբերյալ տվյալների վերլուծության համար: Վերամշակված տեղեկատվության հիման վրա իշխանությունները և էկոլոգները կարող են հետևել անտառների չափերի փոփոխությանը, գնահատել հեղեղների, աղետների և այլնի վտանգները:
Այդ տեղեկատվությունը դիտել, թարմացնել և լրացնել կարող է յուրաքանչյուրը: Հարթակի ստեղծման հարցում Microsoft-ի հետ համագործակցելու է Esri ընկերությունը՝ աշխարհագրատեղեկատվական համակարգերի շուկայի առաջատարներից մեկը:
Ծրագրի սկզբունքները
- Ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների հավաքագրում և վերլուծություն,
- Բիզնեսի համար տեխնոլոգիաների ստեղծում և ներդնում, որոնք թույլ կտան որոշումներ ընդունել՝ հաշվի առնելով ազդեցությունը բնության վրա,
- Աջակցել նախաձեռնություններին, որոնց նպատակն իրական էկոլոգիական իրավիճակի գնահատումն է և ազգային ու համաշխարհային մակարդակներում էկոհամակարգի պաշտպանությունը,
- Պատասխանատվություն սեփական էկոլոգիական հետքի նկատմամբ. 2025թ. Microsoft-ը նախատեսում է պաշտպանել ավելի շատ տարածքներ, քան ինքն է զբաղեցնում: Այդ նպատակով ցանկանում են ստեղծել ազգային պարկեր, բնապահպանական տարածքներ և ոչ միայն:
Մոլորակային համակարգիչը Microsoft-ի համաշխարհային էկոլոգիական նախաձեռնության շարունակությունն է, ինչի մասին ընկերությունը հայտարարել է 2020թ. հունվարին: Ծրագրի մասն են մինչև 2030թ.-ը ածխածնի արտանետումների բացասական մակարդակին հասնելը և միլիարդավոր ներդրումները կլիմայական նորարարությունների զարգացման ոլորտում: