Անհատ ձեռնարկատերեր և վարձու աշխատողներ՝ 8-րդ միջոցառում, և Հայաստանում տրամադրվող աջակցությունն այլ երկրների հետ համեմատությամբ: REGST, 20.04.2020
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցերին՝ ներկայացնելով կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական միջոցառումներին:
Վարչապետի օգնականը պատասխանել է նաև REGST-ի հարցերին.
REGST. Պարոն Սարգսյան, 8-րդ միջոցառման շրջանակներում ինչպե՞ս է հաշվարկվում Անհատ ձեռնարկատեր հանդիսացող և միաժամանակ այլ՝ տուժած ընկերությունում գրանցված աշխատողի աջակցությունը:
Նաիրի Սարգսյան. Բոլոր այն անձինք, ովքեր միաժամանակ և՛ վարձու աշխատող են, և՛ Անհատ ձեռնարկատեր, օգնության չափը հաշվարկվում է երկու մեթոդներով՝ որպես աշխատող և որպես ԱՁ: Եվ այդ երկու մեթոդներով հաշվարկված օգնության չափից որն ավելի մեծ է լինում, այդ չափով է աջակցությունը ստանում:
REGST. Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում տրամադրվող աջակցությունը հարևան և այլ երկրների հետ համեմատությամբ:
Նաիրի Սարգսյան. Ինձ թվում է՝ Հայաստանում տրամադրվող աջակցությունները շատ լավ են կազմակերպվում: Ես չեմ ցանկանում կոնկրետ երկրների հետ համեմատել, բայց անհամեմատ ավելի մեծ ու լայն շրջանակ է ընդգրկում մեզ մոտ աջակցությունը: Իսկ չափը համեմատական է մեր երկրում նվազագույն աշխատավարձի և սոցիալական օգնությունների չափերի հետ:
Բաժանորդագրվեք նաև մեր Telegram ալիքին
