Իրանի ԻՀՊԿ-ն առաջին ռազմական արբանյակն է արձակել ուղեծիր. լրացված

1979թ. այս օրը ստեղծված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Noor-1 ռազմական արբանյակը տեղակայել է 425 կմ բարձրության վրա: REGST, 22.04.2020.

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել իր առաջին ռազմական արբանյակը:

Իրանական զինված ուժերի էլիտար միավորումը Նուռ-1 (Noor-1) արբանյակը տիեզերք է արձակել Ղասեդ (Qassed) արբանյակակրի օգնությամբ: Արբանյակը տեղակայվելու է 425 կիլոմետր բարձրության վրա:

Արբանյակի արձակման տեսանյութը

Noor-1-ն Իսլամական Հանրապետության առաջին ռազմական արբանյակն է, որ ուղարկվել է տիեզերք: Արբանյակի արձակումն իրականացվել է ի պատիվ Իսլամական Հեղափոխության տարեդարձի. ԻՀՊԿ-ը պաշտոնապես հիմնադրվել է 1979թ. ապրիլի 22-ին:

Կորպուսն Իրանի անվտանգության համակարգում կարևորագույն դերակատարում ունի: Այն որոշիչ մասնակցություն ունի նաև Իրանի սահմաններից դուրս անվտանգության խնդիրների և ռազմական վտանգի լուծման հարցերում:

Լրացված. 23.04.2020, 12:00. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ուշադիր հետևում են իրանական կողմի ձեռնարկումներին: Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն իրանական առաջին ռազմական արբանյակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն ունի, քան իրանցիները:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

2 կարծիք «Իրանի ԻՀՊԿ-ն առաջին ռազմական արբանյակն է արձակել ուղեծիր. լրացված»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։