Զինծառայողները բուժում են ստանում ՊՆ հոսպիտալներում և քաղաքացիական բուժհաստատություններում: REGST, 26.04.2020
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զինծառայողների շրջանում կորոնավիրուսով վարակվածները 874-ն են: Հաղորդվում է, որ զինված ուժերում մարտ ամսից սկսած մեծ քանակությամբ թեստավորում է իրականացվել: Վարակված զինծառայողները բուժում են ստանում:
Պաշտպանության նախարարության հոսպիտալներում բուժում է ստանում 314 զինծառայող, զորամասերի տեղակայման վայրերում մեկուսացված է 175 մարդ: Քաղաքացիական առողջապահության համակարգի բուժհաստատություններում 6 զինծառայող է բուժվում, տան պայմաններում մեկուսացված են 379-ը: Բացի այդ՝ կորոնավիրուս է հաստատվել նաև ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 779 կուրսանտների, իսկ մինչբուհական ուսհաստատություններում՝ 192 սովորողների ու դասավանդողների մոտ:
Ռուսաստանում ներկայումս վարակվածության ընդհանուր թիվը հասել է 80949-ի: Մահացել է 747 մարդ, առողջացել են 6767-ը:
Փաստացի բուժում ստացողների թիվը Ռուսաստանում 73435 է և, ինչպես երևում է ստորև ներկայացվող գծապատկերում, այն շարունակում է աճել:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
