ԻՀՊ Կորպուսը կհամալրվի Fotros բարձրտեխնոլոգիական անօդաչուով

Իրանում արտադրված ամենախոշոր ԱԹՍ-ը բարձրացնելու է ցամաքային զորքերի հնարավորությունները՝ մասնակցելով պարեկային պահպանությանն ու ռազմական գործողություններին: REGST, 27.04.2020

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ցամաքային զորքերը պատրաստվում են օգտագործել սեփական ռազմավարական անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որը ստացել է Ֆոտրոս (Fotros) անվանումը:

ԻՀՊԿ ցամաքային զորքերի ԱԹՍ-ների դիվիզիոնի հրամանատար Աքբար Քարիմլուն հայտնել է, որ իր զորամիավորումը Fotros-ը կստանա առաջիկայում՝ Պաշտպանության նախարարությունից: Նրա խոսքով՝ հենց այս անօդաչուն է ընտրվել՝ ուսումնասիրելով նրա տեխնիկական բնութագրերրը և ՊՆ-ի ներկայացուցիչների հետ անցնակցնելով քննարկումներ:

Հրամանատարը նշել է նաև, որ ներկայումս ԻՀՊԿ-ում կիրառվող Mohajer-6 անօդաչուն, որը նույնպես հայրենական արտադրության է, էականորեն մեծացրել է Կորպուսի ցամաքային զորքերի հնարավորությունները՝ ընդհուպ մինչև հյուսիսարևմտյան և հարավարևելյան սահմանների հարակից շրջաններում պարեկային առաքելությունների ու ռազմական գործողությունների շրջանակներում:

Հաղորդվում է, որ Fotros-ն Իրանում արտադրված ամենախոշոր ռազմավարական անօդաչուն է: Պաշտպանության նախարարությունը բարձրտեխնոլոգիական անօդաչու թռչող սարքը ներկայացրել է 2013թ. նոյեմբերին:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին